17:44 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Ռեջեփ Թայիփ Էրդողան

Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայի քաղաքացուն դատապարտել են գիրք կարդալու

© AFP 2018 / OZAN KOSE
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Գիրք կարդալու դատապարտված քաղաքացին հայտնել է, որ իր փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Թուրքիայի 75-ամյա քաղաքացին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար դատապարտվել է գիրք կարդալու:

Այս մասին տեղեկացնում է Ermeniahaber.am կայքը։

Նշվում է, որ դատախազությունը նախագահին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն էր սկսել Ալի Շահին անունով մի քաղաքացու նկատմամբ՝ Ստամբուլի սրճարաններում Էրդողանի վերաբերյալ արած վիրավորական արտահայտությունների համար:

Ստամբուլի Անատոլական 8-րդ դատարանը որոշել է ազատ արձակել Շահինին, նրա նկատմամբ փորձաշրջան կիրառելով, որի ընթացքում վերջինը պետք է կարդա դատարանի կողմից ներկայացված գրքերի ցանկը և  կազմի դրանց համառոտագրերը:

Հետաքրքրական է, որ 24 գրքից կազմված ցուցակում կան Էրդողանի կենսագրությունը ներկայացնող, ինչպես նաև 2016 թվականի հեղաշրջման փորձի վերաբերյալ գրքեր: Ցանկում կան Աթաթուրքի ճառերի վերաբերյալ, ղուրանի, իսլամի ու այլ թեմաներով գրքեր:

Գիրք կարդալու դատապարտված քաղաքացին հայտնել է, որ իր փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն ինքը որոշել է կարճ ժամանակում ձեռք բերել այդ գրքերը ու կարդալ:

Ըստ թեմայի

Էրդողանը լուրջ ակնկալիքներ ունի Արցախյան խնդրի կարգավորումից. Հարություն Չաքրյան
Այնտեղ Սիրիայի դրոշն է, բայց լուրջ բան չկա. Էրդողանը` սիրիական զորքերի Մանբիջ մտնելու
Եթե ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ