00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավագյանի հուշարձանը և գազի սակագինը․ Թբիլիսին Բաքվի այլընտրանք է փնտրո՞ւմ

© AP Photo / TefkenГазопровод Баку-Тбилиси-Джейхан
Газопровод Баку-Тбилиси-Джейхан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել գազի առաքումները երկիր և ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։ Միաժամանակ, Թբիլիսիում որոշ փորձագետներ վրացական կողմի նման որոշումը կապում են նկատվող լարվածության հետ, որը ծագել է Ադրբեջանի հետ հարաբերություններում։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Մամուլում հայտնված տեղեկությունները առաքվող ադրբեջանական գազի սակագինը բարձրացնելու մասին ոչ միանշանական գնահատականներ են առաջացրել Վրաստանում։ Ոմանք կարծում են, որ տեսականորեն դա անհնար է, մյուսները՝ հակառակը, դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում և կապում Բաքվի նման դիրքորոշումը վրաց-ադրբեջանական հարաբերությունների սառեցման հետ։

Ахалцихе, Самцхе-Джавахетия - Sputnik Արմենիա
Իրարանցումը տեղին չէ. Վրաստանի ԱԳՆ–ն` հայ զինվորի կիսանդրին Ջավախքում տեղադրելու մասին

Ավելի վաղ վրացական և ադրբեջանական ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Վրաստան բնական գազի հիմնական առաքողը՝ SOCAR Georgia Gas-ը, հայտարարել է մարտի 1-ից մանրածախ ցանցի կոմերցիոն բաժանորդների համար սակագինը 1 խորանարդ մետրի համար 10,5 տոկոսով բարձրացնելու մասին։ Ընկերությունը պատճառաբանել է այդ որոշումը դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի փոփոխությամբ։

Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ Բաքվի դժգոհության համար առիթ է ծառայել Ախալքալաքի շրջանի Բուգաշեն գյուղում Միխայիլ Ավագյանի կիսանդրու տեղադրումը։ Դա առաջացրել է Ադրբեջանի բացասական արձագանքը, ինչը չէր կարող դուր գալ Վրաստանին։

Միաժամանակ հայտնի է, որ Թբիլիսին վերսկսել է «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունները իր տարածքով ռուսական գազի առաքումների մասին նոր համաձայնագրի շուրջ։ Վրաստանի իշխանությունները չեն բացառում ռուսական ընկերությունից կապույտ վառելիք գնելու հնարավորությունը։

Սակայն վարկածն այն մասին, որ Բաքուն «հարված է հասցնում» Թբիլիսիին հայկական հուշարձանի պատճառով, հերքում է Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն։ Sputnik Արմենիայի հետ թղթակցի հետ զրույցում նա  նշեց, որ սակագինը բարձրացնելու մասին լուրերը, առայժմ ԶԼՄ-ների մակարդակում են, ոչ ավելին։

Ежегодные противопожарные учения на абовянской станции ПХГ - Sputnik Արմենիա
Սկանդալ Վրաստանով Հայաստան ռուսական գազի տարանցման պատճառով. կօգնի՞ Երևանը Թբիլիսիին

«Իսկ հուշարձանի հետ կապված պատմությունը չէր կարող ազդել՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները», - վստահ է Մամրաձեն։

Իր հերթին տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշեց, որ ադրբեջանական կողմը չի բարձրացրել գազի գինը, ցանկության դեպքում էլ չէր կարող դա անել։

«Կան վաղաժամկետ պայմանագրեր, որոնց հետևում են, և SOCAR-ն ինքնակամ չի սահմանում սակագները, դրանք հաստատում է կարգավորող հանձնաժողովը։ Սակագները չեն բարձրացրել և տեսականորեն չեն կարող բարձրացնել», - ասաց Խուխաշվիլին։

Армянская Апостольская церковь Сурб Геворг в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցում հայհոյող և մեր դրոշն այրող ադրբեջանցիներին

Ինչ վերաբերում է «Գազպրոմ» ընկերության հետ բանակցություններին, ապա, Խուխաշվիլու խոսքով, Թբիլիսին, ցավոք, կորցրել է դիրքերը նախկին շահավետ պայմանագրի հարցում։ Բաքուն առանց այդ էլ Թբիլիսիին գազ է առաքում արտոնյալ պայմաններով։ Սակայն փորձագետը դրական է դիտարկում վառելիք գնելու աղբյուրները դիվերսիֆիկացնելու իշխանությունների փորձը։

Ավելի վաղ Վրաստանը իր տարածքով Հայաստան գազ առաքելու համար «Գազպրոմ» ընկերությունից ստացել է 10 տոկոս կամ 200 միլիոն խմ գազ։ 2017-ին Վրաստանի կառավարության և «Գազպրոմ էքսպորտի» ներկայացուցիչների ստորագրած պայմանագրի համաձայն առաջին տարում տարանցման համար վճարումը մասամբ իրականացվել է հումքով, սակայն հետո, միջազգային չափանիշների համաձայն, կողմերն անցել են դրամական վճարման։ Այսօր բանակցություններ են ընթանում նոր պայմանագրի շուրջ։

Бывший президент Грузии Михаил Саакашвили во время фотосессии (7 марта 2018). Амстердам - Sputnik Արմենիա
Ի վերջո Սաակաշվիլին հա՞յ է, թե՞ վրացի. պատասխանում են հայ և վրացի մասնագետները

Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով գազի տարանցմանը, որը պատկանում է բրիտանական British Petroleum նավթային ընկերությանը, ապա Թբիլիսին հիմա դրա համար կստանա 5 տոկոս կամ 300 միլիոն խմ գազ։ Ընկերությունը արդյունահանում է 6-7 միլիոն խմ գազ, մնացած 85 տոկոսը (կամ 1,5 միլիարդ խմ գազը) Վրաստանը ստանում է Գազիմոհամեդ-Ղազախ մագիստրալ գազատարով SOCAR-ից։

Իր հերթին Ադրբեջանն ի վիճակի չէ ծածկել Վրաստանում բնական գազի դեֆիցիտն այնքան ժամանակ, մինչև չգործարկվի «Շահ Դենիզ 2» հանքի նախագիծը։

Փորձագետները կանխատեսել են, որ Վրաստանը կազատվի գազային մասնակի կախվածությունից ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի նախագծի երկրորդ փուլի, ինչպես նաև  Tanap (Տրանսանատոլիական գազատար) և Tap (Տրանսադրիատիկ) մշակման դեպքում, որոնցում նա ռազմավարական դեր է խաղում։

Լրահոս
0