07:45 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Գազատար

Իրանից Հայաստան եկող գազի ծավալը կկրկնապատկվի. նախարարը հաստատեց

© Sputnik / Иван Руднев
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Իրան գործակցություն (80)
345 0 0

Գազ էլեկտրաէներգիայի դիմաց հայ-իրանական պայմանագրի կնքման օրից ի վեր բարձրաձայնվող խոստումը ՀՀ նոր կառավարությունը խոստանում է կատարել մոտ ապագայում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալը հնարավոր է կրկնապատկել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի Իրան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Ներկա հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել ծավալները,– ասաց Խաչատրյանը, - որքան ես տեղյակ եմ այսօր առկա գազամուղի պոտենցիալի միայն կեսն է օգտագործվում»։

Փետրվարի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իրանական գազի տարանցիկ երկիր դառնալ: Նա նշել էր, որ Էներգետիկ միջանցքի ստեղծումը կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային, և թե՛ ավելի ընդարձակ առումով:

Հիշեցնենք` Իրան–Հայաստան գազամուղը շահագործման էր հանձնվել 2007թ.–ի մարտին։ Դրա նախնական հզորությունն ինչպես 12 տարի առաջ, այսօր էլ մնում է տարեկան 1,1 միլիարդ խորանարդ մետր։

Ի դեպ, այն մասին, որ Իրանից Հայաստան եկող գազի ծավալը պետք է կրկնապատկվի հայտարարվել էր դեռ գազատարի բացման օրը, Իրանի այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Հայաստան այցի ընթացքում։ Ըստ այդ հայտարարության, 2019թ.-ից Հայաստան եկող գազի ծավալը պետք է հասցվեր 2,3 միլիարդ խորանարդ մետրի:

Նշենք, որ ըստ Իրանի հետ Հայաստանի կնքած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի, գազի յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց մեր երկիրն Իրանին է մատակարարում 3 կիլովատ էլեկտրաէներգիա:

Պայմանագրի գործողության ժամկետը 20 տարի է։

թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (80)

Ըստ թեմայի

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազի գնի շուրջ քննարկումների վերջնաժամկետը
Տիգրանյան. «Գազի գինը կիլոգրամով հաշվարկելն ավելի ճիշտ է»
Ավագյանի հուշարձանը և գազի սակագինը․ Թբիլիսին Բաքվի այլընտրանք է փնտրո՞ւմ
թեգերը:
գազ, էլեկտրաէներգիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ