07:47 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպահան

Կարևոր է հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում. ՀՀ վարչապետն այցելել է Սպահան

© Photo / official site of the Prime minister of RA.
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Իրան գործակցություն (80)
40 0 0

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգևոր և մշակութային տարբեր կառույցներ:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում և «Քեսարիեհ Բազարի»-ում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը:

Նիկոլ Փաշինյանն Աբբաս Ռեզայիի հետ աշխատանքային ճաշի ընթացքում կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը:

Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում:

Օրվա երկրորդ կեսին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

  • Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպահան
    Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպահան
    © Photo / official site of the Prime minister of RA.
  • Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպահան
    Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպահան
    © Photo / official site of the Prime minister of RA.
1 / 2
© Photo / official site of the Prime minister of RA.
Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպահան
թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (80)

Ըստ թեմայի

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Իրան
Նիկոլ Փաշինյանի կինն այցելել է Թեհրանի հայոց ազգային դպրոց. լուսանկարներ
Իրանի շուրջ իրադարձությունները հուզում են ՀՀ–ին. Փաշինյանը` ԱՄՆ–ի պատժամիջոցների մասին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ