08:32 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյանի այցը Իրան

Հայերն ու իրանցիները կառուցում են նոր խաղաղություն, կամ ինչի՞ է հասել Փաշինյանը Թեհրանում

© Photo : press office of the Prime minister of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Իրան գործակցություն (80)
26220

Փորձագետները և քաղաքական գործիչներն ակտիվորեն քննարկում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի արդյունքները։ Հնչում են բանակցությունների արդյունքների ինչպես հոռետեսական գնահատականներ, այնպես էլ հայ-իրանական ավելի լայն միություն ձևավորելու հույսեր։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Թեհրանում Փաշինյան-Ռոհանի բանակցությունների ընթացքում հնչած նախաձեռնությունների իրագործումն առաջին հերթին պահանջում է քաղաքական պայմանավորվածություն։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Փետրվարի 27-28-ը Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պաշտոնական այց կատարեց Թեհրան՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անձնական հրավերով։

«Փաշինյանի իրանյան այցի մասին հեռուն գնացող հետևություններ անելու համար պետք է հիմք լինի։ Տվյալ դեպքում հիմքը փոխըմբռնման մասին ստորագրված երկու հուշագրերն են։ Ուրիշ, ավելի լուրջ պայմանավորվածություններ՝ արձանագրված թղթի վրա, մենք չունենք։ Այս ֆոնին ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինեն համագործակցության զարգացման քայլերը էներգետիկայի կամ հաղորդակցությունների ոլորտում», - նշեց փորձագետը։

Շաքարյանցը քննադատեց Փաշինյանի հայտարարությունը (որը նա արել է Իրանի նախագահի հետ բանակցություններից հետո) այն մասին, որ հայկական կողմի համար կարևոր գործոն է իրանական գազի գինը։ Դիվանագիտական լեզվով թարգմանած՝ դա նշանակում է, որ հայկական կողմը ձգտում է իրանական գազի առավելագույն ցածր գնի, ինչը, իհարկե, քիչ գրավիչ է պաշտոնական Թեհրանի համար։

«Պետք է հաշվի առնել, որ Իրանը հետևողականորեն և հաստատակամորեն պաշտպանում է իր շահերը։ Նրանց գազի ցածր գնով շահագրգռելը լավագույն մտահղացումը չէր մեր կողմից», - կարծում է փորձագետը։

Շաքարյանցի կարծիքով՝ պետք է սպասել  երկու երկրների համապատասխան օղակների միջև աշխատանքների արդյունքներին։ Որպես կանոն, հիմնական աշխատանքը տարվում է արդեն այցերից հետո։

«Իրանին պետք չեն ինչ-որ խոստումներ, ոսկե սարեր։ Նրան պետք է, որպեսզի տարածքը, որով նա արտահանելու է իր բնական գազը, վերահսկվի հուսալի խաղացողների և ուժերի կողմից։ Համարո՞ւմ է Իրանը արդյոք Հայաստանը նման տարածք, չեմ կարող ասել։ Ես հակված եմ այն մտքին, որ Հայաստանում և Վրաստանում իշխանությունը ղեկավարում են ոչ իրանամետ ուժերը», - հայտարարեց նա։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանը գազի կամ դրա տարանցման հարցում ինչ-որ առավելություններ ստանալու իրական շանս չունի առանց որոշակի պահանջներ կատարելու, որոնք Թեհրանը, հավանաբար, առաջադրել է բանակցությունների ընթացքում։

Հակադիր կարծիքին է ազգային անվտանգության հարցերով ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը, որը կարծում է, որ Փաշինյանի այցը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական համագործակցության տեսանկյունից, այլ նաև ավելի լայն, խորը իմաստով։

«Փաշինյանի այցը Հայաստանի և Իրանի քաղաքակրթական մերձության արձանագրումն է։ Եվ էներգետիկ նախաձեռնությունների իրագործումը կլինի այդ գլոբալ հայ-իրանական ոչ պաշտոնական միության օղակներից մեկը», - ասաց Մանուչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ հայ-իրանական երկխոսությունը երկու քաղաքակրթությունների, երկու կրոնների երկխոսություն է։ Այդ երկրներին հնարավորություն է տրվել օգնել մնացածին դուրս գալ տարածաշրջանային քաոսից։ Հայ-իրանական հարաբերությունները քրիստոնեության և իսլամի «հանդիպման վայրն» են։ Բոլորը փորձում են հրահրել պատերազմ, իսկ հայերն ու իրանցիները կառուցում են «նոր խաղաղություն»։

Քաղաքական գործիչը համոզված է, որ երկու երկրներում կան խնդիրներ և ճգնաժամեր, որոնցով համակված է տարածաշրջանը։

թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (80)
թեգերը:
գազ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ