16:27 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.53
  • GBP607.42
  • EUR539.80
  • RUB7.55
Գազ

Իրանի - ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը գազի վրա չի տարածվի. նախարար

© Sputnik / Александр Кряжев
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (106)
67 0 0

Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված 300 ապրանքների ներկրման համար կսահմանվեն չնչին մաքսատուրքեր: Առևտրի ազատականացման համաձայնագիրը կկնքվի երկրորդ փուլով:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Իրանի հետ ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագրի վավերացումից հետո ավելի քան 300 ապրանքի Հայաստան ներկրման արժեքները կնվազեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Համաձայնագրի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո կունենանք Իրանից 300-ից ավելի ապրանքների ներկրման հնարավորություն չնչին մաքսատուրքով»,- ասաց նախարարը:

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, նախարարի խոսքով, բացասական ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական գործարար հարաբերութունների վրա` որոշակի ոլորտներում: Բայց Տիգրան Խաչատրյանը հուսով է, որ «պատժամիջոցները ժամանակավոր են, համաձայնագիրը` երկարաժամկետ»:

Նախարարը տեղեկացրեց, որ համաձայնագիրն արդեն վավերացրել են ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Առաջիկայում կվավերացնի նաև Հայաստանը, ապա` Իրանը:

Այս համաձայնագրով նախատեսվում է այսօր գործող տարբեր չափի մաքսատուրքերի համահարթեցում և նվազեցում: «Մաքսատուրքերը նվազեցվել են, բայց չեն զրոյացվել, դրա համար համաձայնագիրը համարվում է անցումային համաձայնագիր: Ենթադրվում է, որ հաջորդ համաձայնագիրը կլինի արդեն ազատ առևտրի»,- ասաց նախարարը:

Թե ինչ ապրանքների վրա է տարածվելու համաձայնագիրը, նախարարը չհստակեցրեց, միայն նշեց, որ դրանք 300-ից ավելի են: Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ համաձայնագիրը վառելանյութի, այդ թվում` գազի ներկրման մաքսատուրքի վրա չի տարածվելու:

թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (106)

Ըստ թեմայի

Իրանից Հայաստան եկող գազի ծավալը կկրկնապատկվի. նախարարը հաստատեց
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը գազի հարցը կքննարկեն Թեհրանում
Մանվելյան. «Եվրոպական գազի շուկան գերհագեցած է, դժվար որևէ երկիր կարողանա այնտեղ «խցկվել»»
թեգերը:
գազի սակագին, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ