08:33 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Հայոց ցեղասպանություն

Սկանդալ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը. Հայոց ցեղասպանության նկարը` Խոջալուի վկայությո՞ւն

CC0 / American Committee for Relief in the Near East / Syria - Aleppo - Armenian woman kneeling beside dead child in field "within sight of help and safety at Aleppo"
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (192)
63220

Կեղծիքի գաղափարի հեղինակներին հետ չի պահել անգամ այն, որ Խոջալուում հողն այնպիսին չէ, ինչպես նկարում պատկերված սիրիական անապատում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Իրանում Ադրբեջանի դեսպանատունը փորձել է Հայոց ցեղասպանության օրերին արված` զավակի մահը սգացող հայ կնոջ նկարը ներկայացնել որպես Խոջալուի դեպքերի ժամանակ արված լուսանկար։

Скандал на выставке в Иране из-за фотографии армянки, выдаваемой за жертву трагедии в Ходжалу
Սկանդալ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը. Հայոց ցեղասպանության լուսանկարը ներկայացվել է որպես Խոջալուի վկայություն

Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչությունը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին: Ինչպես հաղորդում է իրանական azariha.org կայքը, Ադրբեջանի դեսպանատան կողմից Խոջալուի դեպքերի մասին Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում նեկայացվել է Հայոց ցեղասպանության մասին վկայող հայտնի լուսանկարը, որտեղ Հալեպի մերձակայքում, սիրիական անապատում գաղթի ճամփա անցնող հայ կինը սգում է իր երեխայի կորուստը:

«Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված են։ Դրանք, փաստորեն, պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է որպես Խոջալուի զոհեր»,- գրել է իրանական կայքը:

Կեղծիքի հեղինակները հաշվի չեն առել անգամ, որ Խոջալուի իրադարձությունները տեղի են ունեցել ձմռանը, երբ գետինը ձնապատ էր։

«Լուսանկարի հետազոտությունը պարզել է նաև, որ լուսանկարը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից»,- գրել է կայքը:

Այն նաև գրել է, որ վերջին տարիներին Թուրքիան և Բաքուն, Խոջալուի դեպերը ուռճացնելով, փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հետ։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (192)

Ըստ թեմայի

Թուրքիան արձագանքեց Մակրոնի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու հայտարարությանը
Թուրքիայի համար զգայուն են Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները․ թուրքագետ
Էրդողանը Մակրոնին «քաղաքականության մեջ նորեկ» է անվանել՝ Հայոց ցեղասպանության օրվա համար
թեգերը:
Ցեղասպանություն, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ