22:18 26 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Թուրքիայի ոստիկանություն

Թուրք ոստիկանը սպառնացել է այրել գյուղը, եթե չքվեարկեն իշխող կուսակցության օգտին

Sputnik/Omer Faruk Baran
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
10320

Գյուղացիները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն նշել ոստիկանապետի անունը:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Թուրքիայի Մարդինի շրջանի Էվջիլեր գյուղի ոստիկանապետը սպառնացել է գյուղացիներին վառել գյուղը, եթե նրանք ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) օգտին չքվեարկեն:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված ոստիկանապետը գյուղացիներին ասել է. «Եթե AKP-ն նվազագույնը 200-300 քվե չստանա, կայրեմ այս գյուղը»:

Գյուղացիները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն նշել ոստիկանապետի անունը:

Նրանց խոսքով` ոստիկանապետը երբեմն «ահաբեկիչ» է անվանում այն գյուղացիներին, որոնք մինչ այդ քվեարկել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) օգտին:

Ոստիկանապետը հայտնել է` «Մինչև այս գյուղը չփոխեմ, ոչ մի տեղ այստեղից չեմ գնալու»:

Նշվում է, որ գյուղում մեկ այլ դեպք նույնպես գրանցվել է: Ոստիկանապետը HDP-ի թեկնածուներից մեկին սպառնացել է, որ կսպանի նրան:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2018թ. հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում Էվջիլեր գյուղում HDP-ն ստացել էր 840, իսկ AKP-ն 95 ձայն:

Ըստ թեմայի

Թուրքիայի նախագահն արևմտահայերեն գրառում է արել Twitter–ում
Թուրքիայի հայերը Էրդողանի անակնկալներին են պատրաստվում
Թուրքիայի փոխարեն Հայաստանո՞վ. բուլղարական բիզնեսը Իրան տանող «վարդի» ճանապարհ է ընտրում
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ