23:32 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում

Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանագծման հարցին

© Sputnik / Aram Nersesyan ,
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն (62)
16610

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Վրաստանը կարծում է, որ ժամանակն է երկու երկրներն ավարտեն սահմանազատման հարցը։ Այս մասին այսօր Վրաստանի 5–րդ նախագահ  Սալոմե Զուրաբիշվիլին ասաց Երևանում հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

«Կարծում ենք` ժամանակն է, որ մեր երկու երկրներն ավարտեն սահմանազատման գործընթացը։ Պետք է նոր խթան տանք վերադառնալու այն համաձայնագրին, որը կնքվել է, երբ ես դեռ Վրաստանի արտգործնախարարն էի», – ասաց Զուրաբիշվիլին։

Հայ–վրացական սահմանի ազատականացման հարցն արդիական է դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Խորհրդային նախկին պետություններն անկախություն են ստացել, իսկ սահմանների բաժանումը խորհրդային ստանդարտներով խնդրահարույց էր։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ հայ-վրացական սահմանի սահմանագծումը 2/3–ով ավատված է։ Աշխատանքներին այդ ուղղությամբ,բ շարունակվում են։

Մինչ այդ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի էր ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։

Նախագահն իր առաջին պաշտոնական երկօրյա այցով Հայաստան է եկել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հրավերով։

Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։Այցի շրջանակում նախատեսված են Զուրաբիշվիլիի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։

Президенты Армении и Грузии Aрмен Сaркисян и Саломе Зурабишвили перед совместным брифингом (13 марта 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Վրաստանի նախագահին ընդունել է Հայաստանի նախագահը

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի բազմաթիվ թեկնածուներից միակն էր, որը զանգվածային աջակցություն ստացավ հայ համայնքի կողմից։

Զուրաբիշվիլիի մայրը և աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել պատանի հասակում։ Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է, թե ինչպես են նրանք մի օր պարել Փարիզում։

թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (62)

Ըստ թեմայի

Մելիքյան. «Հնարավոր է`Զուրաբիշվիլին բարձրացնի Հայաստանի հետ սահմանների դեմարկացիայի հարցը»
Հայտնի է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայաստանյան այցի օրակարգը
Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը մեկնարկեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելությամբ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ