15:26 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Արամ Ա

Արամ Ա–ն կմեկնի Հալեպ ` օծելու Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցին

© Photo / official site of the Prime minister of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Հալեպում նախատեսված են մի շարք հանդիպումներ, այցելություններ։ Վեհափառը Հալեպում կմնա 4 օր։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վաղը կմեկնի Հալեպ` օծելու Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքէջից։

Արամ Առաջինի` Հալեպ այցին կընկերանան միաբան հայրեր, ինչպես նաև Ազգային կենտրոնական վարչության ներկայացուցիչներ։

Հալեպում նախատեսված են մի շարք հանդիպումներ, այցելություններ։ Վեհափառը Հալեպում կմնա 4 օր։

Հալեպի Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին ռմբակոծվել և ավերվել է 2015 թվականի ապրիլին:

Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փլուզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018–ի մայիսին։

Ըստ թեմայի

Սփյուռքը մտահոգված է. Արամ Ա–ն կոչով դիմել է քաղաքական ուժերին
ԱԺ 3 պատգամավորներն Արամ Ա կաթողիկոսին առաջարկել են փոխարինել Գարեգին Բ–ին. «168 ժամ»
թեգերը:
Սիրիա, Արամ Առաջին կաթողիկոս

Գլխավոր թեմաներ