01:25 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Ամերիկյան զինծառայողները Վրաստանում անցկացված զինավարժությանը

ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում և Վրաստանում լավ բան չի բերի Հայաստանին․ Հարությունով

© Sputnik / Alexander Imedashvili
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
378 0 0

Ռազմական փորձագետը կարծում է, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի ուժեղացված համագործակցությունն ամեն դեպքում բարդություններ է ստեղծելու Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Սևծովյան ավազանում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացումը ոչ մի լավ բան չի վկայում Հայաստանի համար, այն կբարդացնի ուժի կենտրոնների միջև Երևանի դիվանագիտական մանևրի հնարավորությունները։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Դավիթ Հարությունովը։

Վաշինգտոնի հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները  հավանություն են տվել Ուկրաինայի և Վրաստանի հետ ռազմական համագործակցությունն ուժեղացնելու միջոցների փաթեթին։ Այդ միջոցների նպատակն է «ռուսական սպառնալիքի դեմ պայքարը»։ Մոսկվայում արդեն արձագանքել են դաշինքի գործողություններին։ Մասնավորապես ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճը Վրաստանը վերածում է Կովկասում լարվածության յուրահատուկ ռազմադաշտի։

Նրա խոսքով՝ սևծովյան ավազանի գործընթացներն անմիջական ազդեցություն չեն ունենում Հայաստանի վրա, քանի որ Երևանը շարունակում է պահպանել Ռուսաստանի հետ առաջնային ռազմական համագործակցությունը։ Բայց Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ուժեղացումն ամեն դեպքում որոշ բարդություններ է ստեղծում Հայաստանի համար, կարծում է փորձագետը։ ՆԱՏՕ-ի ակտիվությունը վրացական ուղղությամբ հանգեցնում է լարվածության լրացուցիչ աճի մի կողմից Բրյուսելի և Մոսկվայի միջև, մյուս կողմից՝ Թբիլիսիի և Մոսկվայի։ Վրաստանն անմիջականորեն սահմանակից է Հայաստանին, հյուսիսային հարևանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Երևանի համար, միաժամանակ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է։

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախկինի նման կառուցվում է կոմպլեմենտարության սկզբունքի վրա։ Մի կողմից փորձ է արվում պահպանել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, մյուս կողմից Երևանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ ինչ-որ կապեր պահպանելու մեջ՝ պաշտպանական ծրագրերի իրագործման նպատակով։ Իհարկե, դրանք նշանակալիությամբ չեն կարող համեմատվել ռուսական գործոնի հետ։ Հիմա նման աճող լարվածության պայմաններում Հայաստանի համար ավելի բարդ կլինի մանևրելը», - հավելեց Հարությունովը։

Նա չի բացառում, որ որոշակի պահի Հայաստանը կարող է կանգնել ընտրության առջև։ Նման միտման որոշակի նախանշաններ կարելի է տեսնել Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքի մեջ։

«Եթե Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումը Մերձավոր Արևելքից տեղափոխվի Վրաստան, ինչպես դա եղավ 2008թ-ին, ապա նման սցենարը խնդիրներ կստեղծի մեր երկրի համար։ Դա կհանգեցնի այն արտաքին քաղաքական մոդելի ճգնաժամին, որը Հայաստանն իրագործում է 2000-ականների սկզբից», - ասաց նա։

Հարությունովը կարծում է, որ այդ մոդելը շատ թե քիչ արդյունավետ է եղել Ռուսաստանի և Արևմուտքի չափավոր հարաբերությունների դեպքում։

Նրա կարծիքով՝ այդ պայմաններում Հայաստանին փրկում է այն, որ ուժի կենտրոնների համար նրա նշանակությունն այդքան մեծ չէ։ Առայժմ Երևանը աշխարհաքաղաքական «ստվերում» է, հարկ չկա սպասել, որ նրա վրա կոշտ ճնշում կգործադրվի։

Ըստ թեմայի

Թրամփն ուղիղ եթերում ճանաչեց Գոլանի բարձունքները իսրայելական տարածք. տեսանյութ
«Իրականում». Գոլանի բարձունքների կապակցությամբ ԱՄՆ-ին անգամ երկրի ներսում են քննադատում
«Ինչի՞ ենք սպասում, նոր ցեղասպանությա՞ն»․ Սերժ Թանկյանը կոչ է արել չայցելել Թուրքիա
Իրանից գազի տարանցումը Հայաստանին «երկրորդ շնչառություն» կտա. Իսկանդարյան
Արցախ. բարձունքներ, բայց ոչ Գոլանի. չարժե նմանություն որոնել այնտեղ, որտեղ այն չկա
ԱՄՆ Կանզաս նահանգի և ՀՀ ՊՆ-ի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդվում է. լուսանկարներ
Ինչպես Սերժը կանխատեսեց Թրամփի հաղթանակը. Երևանում նոր գիտություն ներկայացվեց
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ