00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսիում այսպիսի տուն չկա․ ինչո՞վ էին հայտնի վաճառական Ջագեթյանի երկվորյակ տները

© Sputnik / Ekaterina MikaridzeДжагетяновский особняк
Джагетяновский особняк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե դուք հայտնվեք Թբիլիսիում և գնաք գինու պատկերասրահ, որը գտնվում է շքեղ շենքում, նշանակում է դուք երկրորդ գիլդիայի վաճառական Ալեքսանդր Ջագեթյանի տանն եք։ Նրա մասին պատմել է Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Թբիլիսիի հայտնի Ջագեթյանի երկվորյակ տները հիրավի կարող են մտնել Թիֆլիսի յոթ հրաշալիքների ցուցակի մեջ։ Քաղաքում երկրորդ նմանը չես գտնի, համոզված է Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն։ Երկրորդ գիլդիայի վաճառական Ալեքսանդր Ջագեթյանն անտառահատման գործարան է ուներ Մադաթովի կղզում։ Գործարարը նաև երկու որդի ուներ։ Դիզելով հարստություն՝ վաճառականը երկու միանման տներ է կառուցել` յուրաքանչյուր որդուն մեկ տուն։

© Sputnik / Ekaterina MikaridzeՋագեթյանի երկվորյակ տները
Թբիլիսիում այսպիսի տուն չկա․ ինչո՞վ էին հայտնի վաճառական Ջագեթյանի երկվորյակ տները - Sputnik Արմենիա
Ջագեթյանի երկվորյակ տները

Դրանք կառուցվել են Ցինամձգվրիշվիլու և Նադիրաձեի փողոցների խաչմերուկում 1909թ-ին՝ ճարտարապետ Պավել Զուրաբյանի նախագծով ու միացել միահարկ, գեղեցիկ տնով՝ ձգված մեկից մյուսը։ Այնտեղ նույնիսկ ախոռ է եղել, խորհրդային շրջանում՝ հրշեջ ծառայություն, իսկ մեր օրերում՝ գինու սրահ։

Միկարիձեին հաջողվել է տունը տեսնել ներսից։ Նրան «դիմավորել» են ալիքաձև պատշգամբները, պտուտակաձև աստիճանները, որոնք բակում չորսն են։ Բակը հետաքրքիր ձևով կառուցապատվել է տներով։

© Sputnik / Ekaterina MikaridzeՋագեթյանի երկվորյակ տները
Թբիլիսիում այսպիսի տուն չկա․ ինչո՞վ էին հայտնի վաճառական Ջագեթյանի երկվորյակ տները - Sputnik Արմենիա
Ջագեթյանի երկվորյակ տները

Ճարտարապետի մտահղացմամբ տները ներսից նույնպես միացել են երկար պատշգամբով։ Այդ «պարանոցն» այն ժամանակ նախատեսված է եղել ծառաների համար և փողոցի կողմ դուրս չի եկել։ Դրա հաշվին էլ ստացվել է փորագրված փայտից ալիքաձև էֆեկտը։

Շքամուտքը հարուստ է որմնանկարչությամբ։ Առաջին հարկում նկարը ձգվում է պատով մեկ։ Դրա վրա պատկերված է տղա, որը ջորի է քշում փոշոտ ու գեղատեսիլ ճանապարհով։ Ասում են, որ նկարը ներկայացնում է այդ ընտանիքի պատմությունը։ Ինչպես է փայտ վաճառող փոքր տղան եկել Թիֆլիս, որտեղ սկսել է աշխատել, սովորել, իսկ ավելի ուշ ամուսնացել է, հարստացել և այսպիսի հրաշք կառույց հիմնել։

© Sputnik / Ekaterina MikaridzeՋագեթյանի երկվորյակ տները
Թբիլիսիում այսպիսի տուն չկա․ ինչո՞վ էին հայտնի վաճառական Ջագեթյանի երկվորյակ տները - Sputnik Արմենիա
Ջագեթյանի երկվորյակ տները

Սյունակագիրը ծանոթացել է տան հարկերից մեկի բնակիչ Կարինայի հետ։ Նրա տանը պահպանվել է հնամենի վառարան՝ երեսապատված սպիտակ սալիկով և բարելիեֆով, այստեղ կա նաև վառարան։

Ինչպես ասում է Կարինան, բուխարիները պահպանվել են բոլոր հարկերում։ Շենքի յուրաքանչյուր հարկի խոհանոցներում կա գաղտնի վառարան՝ ներկառուցված պատի մեջ։ Դա թույլ է տալիս տարատեսակ ճաշատեսակներ պատրաստել, նույնիսկ` գրիլ, բարբեքյու։ Նման վառարան ոչ մի տեղ չկա։ Տարիներ առաջ երկրորդ հարկում ապրել է Ջագեթյան եղբայրներից մեկի ծոռնուհին։ Նրա անունը Մարինա է եղել։ Մարինան դստեր հետ 15 տարի առաջ գնացել է Մոսկվա։

© Sputnik / Ekaterina MikaridzeՋագեթյանի երկվորյակ տները
Թբիլիսիում այսպիսի տուն չկա․ ինչո՞վ էին հայտնի վաճառական Ջագեթյանի երկվորյակ տները - Sputnik Արմենիա
Ջագեթյանի երկվորյակ տները

Թբիլիսիի քաղաքապետարանը ծրագրում է վերանորոգել տան արտաքին ճակատը։ Ամենայն հավանականությամբ, վերակառուցումն իրականացվելու է 2020թ-ին, սակայն առանց ներքին աշխատանքների։

Լրահոս
0