10:37 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հայոց ցեղասպանություն

«Վիքիպեդիայի» իրանական տարբերակը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակների լուսանկարը

CC0 / American Committee for Relief in the Near East / Syria - Aleppo - Armenian woman kneeling beside dead child in field "within sight of help and safety at Aleppo"
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (193)
85 0 0

Լուսանկարը հրապարակվել է Հայոց ցեղասպանության 104–ամյա տարելիցի կապակցությամբ։ Հատկանշական է, որ այս տարվա մարտին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը փորձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ երեխայի մահը սգացող հայ կնոջ լուսանկարը ներկայացնել որպես Խոջալուում արված 20–րդ դարավերջի լուսանկար։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայտնի «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանն իր իրանալեզու տարբերակի գլխավոր էջում տեղադրել է 1915թ.–ի Հայոց ցեղասպանության ժամանակների լուսանկար, որը վերջերս Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը փորձել է ներկայացնել որպես կադր 1992թ–ի Խոջալուի դեպքերից։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է արևելագետ, Իրանի հարցերով մասնագետ Արմեն Իսրայելյանը` նշելով, որ դա արվել է հենց ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

«Ի դեպ, հենց այդ լուսանկարն է Իրանում Ադրբեջանի դեսպանատունը ներկայացրել այս տարի Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդեսում` վերագրելով այն հենց այդ զարգացումներին», – գրել է փորձագետը։

Титульная страница сайта Wikipedia на фарси
«Վիքիպեդիայի» իրանական տարբերակը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակների լուսանկարը

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին Իրանում Ադրբեջանի դեսպանատունը փորձել է Հայոց ցեղասպանության օրերին արված` զավակի մահը սգացող հայ կնոջ նկարը ներկայացնել որպես Խոջալուի դեպքերի ժամանակ արված լուսանկար։

Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչությունը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին: Ինչպես հաղորդում է իրանական azariha.org կայքը, Ադրբեջանի դեսպանատան կողմից Խոջալուի դեպքերի մասին Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում նեկայացվել է Հայոց ցեղասպանության մասին վկայող հայտնի լուսանկարը, որտեղ Հալեպի մերձակայքում, սիրիական անապատում գաղթի ճամփա անցնող հայ կինը սգում է իր երեխայի կորուստը:

Скандал на выставке в Иране из-за фотографии армянки, выдаваемой за жертву трагедии в Ходжалу
Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած ցուցահանդեսը Թեհրանում

«Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված են։ Դրանք, փաստորեն, պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է որպես Խոջալուի զոհեր»,- գրել է իրանական կայքը:

Կեղծիքի հեղինակները հաշվի չեն առել անգամ, որ Խոջալուի իրադարձությունները տեղի են ունեցել ձմռանը, երբ գետինը ձնապատ էր։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (193)

Ըստ թեմայի

Կարո Փայլանը նզովել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք գործիչներին
Ռուսաստանի դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Հերհերի արյունոտ ձորն ու նախնիների պատմությունը. Շիրակում հարգել են զոհերի հիշատակը
թեգերը:
Ցեղասպանություն, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ