16:16 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Մարիա Զախարովա

Կաշխատենք պարոն Գրեմինգերին չհիասթափեցնել. Զախարովան պատասխանել է Արցախի մասին հարցին

© Sputnik / Максим Блинов
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (277)
165 0 0

Զախարովան պատասխանել է ապրիլի 24-ին Մոսկվայում կայացած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման մասին հարցին։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի տիրապետում արցախյան կարգավորման թեմայով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների մանրամասներին։

Բայց Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Լավրովն ու Գրեմինգերը քննարկել են հումանիտար քայլերի հարցը, որի մասին պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության կողմերը և պատրաստ են արդյո՞ք աջակցել դրա իրականացման գործում։

Զախարովայի խոսքով` նա կարող է տեղեկությունը ճշտել փորձագետներից, որոնք ներկա են եղել հանդիպմանը և պատասխանել այդ հարցին։ Իսկ այս պահին կարող է միայն հաստատել ավելի վաղ հնչեցրած ընդհանուր գնահատականները։

Լրագրողի կողմից մեջբերած Գրեմինգերի հայտարարությանը, որում վերջինը հույս է հայտնում, որ Ռուսաստանը կօգտվի իր ազդեցությունից, այդ թվում արցախյան հակամարտության կարգավորման համար, Զախարովան կարճ արձագանքեց. «Կաշխատենք պարոն Գրեմինգերին այդ հարցում չհիասթափեցնել»։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը առարկայական էր, հաջողվել է քննարկել անվտանգության հարցերի լայն շրջանակ, Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես նաև այլ տարածաշրջաններում առկա մարտահրավերները, մասնավորապես` Կենտրոնական Ասիայում, Բալկաններում։

«Մենք քննարկել ենք պետությունների, կիբեռանվտանգությանը սպառնացող վտանգները և հստակ ցույց ենք տվել, որ Ռուսաստանը առանցքային խաղացող է եվրոպական անվտանգության խնդիրներում։ Ուրախ էի նման սուբստանտիվ և արդյունավետ մտքերի փոխանակում իրականացնել նախարար Լավրովի հետ», – նշել է Գրեմինգերը։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացել է Մոսկվայում ապրիլի 24-ին։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (277)

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան
Էրդողանի արած հայտարարությունը խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք. Փաշինյան
Սկանդալ` Թբիլիսիի և Բաքվի միջև. Ադրբեջանը փակել է վրացական վանք տանող ճանապարհը
թեգերը:
Մարիա Զախարովա, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ռուսաստան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ