07:19 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Հասան Ռոհանի

Իրանի դեմ աննախադեպ ծավալուն պատերազմ է հայտարարվել․ Ռոհանի

© AFP 2018 / ATTA KENARE
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Իրան գործակցություն (77)
177 0 0

Նախագահի կարծիքով՝ այն իրավիճակը, որում Իրանը հայտնվել է այսօր, ոչնչով չի տարբերվում իրանա-իրաքյան պատերազմի տարիներին եղած իրավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Իրանի դեմ իսլամական հեղափոխության պատմության ընթացքում ամենածավալուն պատերազմն է հայտարարված։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում մի խումբ քաղաքական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ։

Այսպես է նախագահը բնութագրել ներկայումս ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող քաղաքական ու տնտեսական ճնշումը։ Նա կարծում է, որ այն իրավիճակը, որում Իրանը հայտնվել է այսօր, ոչնչով չի տարբերվում 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի տարիներին եղած իրավիճակից։ Բայց այն ժամանակ Իրանը բանկերի, նավթի վաճառքի, ներկրման ու արտահանման հետ կապված խնդիրներ չուներ։ Միայն զենք գնելու հարցում էին պատժամիջոցներ գործում։

Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժեղ ազդեցություն ունեն երկրի վրա, այդ պատճառով բոլորը պետք է միավորեն իրենց ջանքերը։

«Բանկային ոլորտում մեր թշնամիների կիրառած պատժամիջոցներն անդրադառնում են նաև նավթի, նավթաքիմիայի, պողպատի ու գյուղմթերքի վաճառքի վրա», - ասել է Իրանի նախագահը։

Միաժամանակ, նախագահի խոսքով, Իրանը չի ճկվի ճնշման տակ ու ստեղծված իրավիճակից ելք կգտնի։

թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (77)

Ըստ թեմայի

Վաշինգտոնում խենթեր չեն նստած. ինչու է ԱՄՆ-ին պետք Իրանի ԻՀՊԿ–ի դեմ «պատերազմ» սկսել
Ինչու է ՀՀ–ի ու ՌԴ–ի համար օգտակար Իրանի հետ ընկերություն անելը. բացատրում է Մաքսիմովը
«Հայաստանի տնտեսությանը ձեռնտու չէ Իրանի թույլ տնտեսությունը». Կառլեն Խաչատրյան
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ