03:23 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ֆեթուլահ Գյուլեն

Թուրքիայում 140 զինվորականի են ձերբակալել Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով

AP Photo/ Selahattin Sevi, File
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել նաև 9 ուսուցչի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի կազմում ընդգրկված 140 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության հետ կապի մեջ:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am կայքը։

Անկարայի գլխավոր դատախազության վարած հետաքննության շրջանակներում արձանագրվել է, որ նշված անձինք կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) հետ։

Մեղադրվողների մեջ են ցամաքային ուժերի հրամանատարությունից 50 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ, ռազմածովային ուժերի հրամանատարությունից 31 ենթասպա և ռազմածովային ուժերի հրամանատարությունից 11 իմամ և 48 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ։

Անկարայի անվտանգության վարչությունը դեռ շարունակում է ձերբակալությունների գործընթացը։

Հայտնի է, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել նաև 9 ուսուցչի վերաբերյալ։ Նրանցից 5-ն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել են Անկարայի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։

Ուսուցիչները մեղադրվում են «ByLock» բջջային հավելվածը օգտագործելու մեջ։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայում պնդում են, որ այդ հավելվածը որպես հաղորդակցման միջոց է օգտագործվում ֆեթհուլլահականների շրջանում։

Ըստ թեմայի

«Աշխարհաքաղաքական առումով Թուրքիան և Ռուսաստանը մրցակիցներ, հակառակորդներ են». Սաֆրաստյան
Հովհաննիսյան. «Թուրքիան ամեն կերպ՝ թեկուզ անուղղակի, աջակցում է ադրբեջանական բանակին»
«Իրականում». Մեր տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանն են ագրեսիվացել, ինչը կանխատեսելի էր
թեգերը:
Ահաբեկչություն, Ձերբակալում, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ