00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում պետական մակարդակով են ոտնահարվում բնիկ ժողովուրդների իրավունքները

© Sputnik / Али Кямал / Անցնել մեդիապահոցПолиция Азербайджана
Полиция Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ «եվրոպական ընդգրկմամբ» ցուցադրական միջոցառումներ են «դասավորում», որ հյուրընկալեն և «եվրո» դեմքով ներկայանան աշխարհին կամ գոնե՝ Եվրոպային: Օրինակ, «Եվրատեսիլը»՝ տարիներ առաջ կամ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ հիմա: Բայց, սովորաբար, դա հենց իրենց դեմ էլ շրջվում է կամ հակառակ արդյունքն է տալիս:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Իր ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող ռուսաստանաբնակ Զահիրադդին Իբրահիմին, որն այս օրերին Հայաստանում է՝ «Թալիշագիտական միջազգային 3-րդ գիտաժողովին» մասնակցելու նպատակով, բավականին դիպուկ նկատում է, որ ադրբեջանական պետության ղեկավարությունը միայն ժողովրդավարության կամ մարդու իրավունքները հարգելու իմիտացիայով է զբաղված:

Командующий 5 армейским корпусом, полковник Андраник Пилоян - Sputnik Արմենիա
Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել, բայց չի ստացվում. գնդապետ

Sputnik Արմենիայի հետ զրույցում Զահիրադդին Իբրահիմին նշում է. «Թալիշները, ինչպես Ադրբեջանի մյուս բնիկ (ավտոխտոն) ժողովուրդները ոչ մի քաղաքական իրավունք չունեն: Ժողովուրդների կոլեկտիվ իրավունքները ոտնահարվում են պետական մակարդակով: Պետությունն անգամ չի ճանաչում նրանց, որպես առանձին ազգություն: Ադրբեջանի սահմանադրությամբ ամրագրված է, որ ադրբեջանական ժողովուրդն անբաժանելի է: Իսկ ասելով «ադրբեջանական ժողովուրդ»՝ իրենք նկատի ունեն միայն թուրքերին: Ու ասում են՝ ադրբեջանցիներն ու թուրքերը մեկ ազգ են: Բայց, թալիշներն ինչպես կարող են թուրք լինել, եթե թալիշ են»: 

Թալիշ հասարակական գործիչը, որ գիտաժողովում հանդես եկավ «Ադրբեջանական ազգայնականությունը` Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության սպառնալիք» զեկույցով, նկատում է, որ իրեն հաճախ են հարցեր ուղղում, թե ինչո՞ւ եք ձեզ՝ թալիշներիդ առանձնացնում:

«Ես ասում եմ՝ եթե ես ինձ թուրք կոչեմ, դա մեծ սուտ կլինի: Ես չեմ ուզում ստել: Եթե անգամ նշեմ, որ ես թուրք եմ, դա ոչ միայն ինքնախաբեություն, այլև հասարակությանը մոլորեցնել կլինի: Ես թուրք չեմ, ախր»,-նշում է Զահիրադդին Իբրահիմին:

Նրա բնորոշմամբ, Ադրբեջանում պետական քաղաքականությունը նպատակաուղղված է համատարած էթնոցիդի՝ բոլոր ասպեկտներով, նույնիսկ կենցաղային մակարդակով քարոզվում է թուրքական ազգայնականություն:

Закир Гасанов - Sputnik Արմենիա
Ադրբեջանի պաշտպանության նախարարը փախել է շփման գծից. Արմեն Գրիգորյանը մի միջադեպ է պատմել

Դրան զուգահեռ, ինչպես հանրահայտ իրողություններն արձանագրելով նշում է մեր զրուցակիցը, Ադրբեջանում ձևավորվել է կլանային պետություն, մեկ կլան արդեն ավելի քան երկու տասնամյակ զավթել է իշխանությունը, բայց միաժամանակ ձգտում է ժողովրդավարություն ցուցադրել՝ լինելով եվրոպական կառույցներում ընդգրկված ու ստանձնելով որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների մասով: 

Բաքուն, իհարկե, չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները նաև այդ ուղղությամբ:

«Ադրբեջանում հիմա ոչ մի ժողովրդավարական իրավունքներ ու ազատություններ չկան: Իշխանությունը միայն ժողովրդավարության իմիտացիա է անում»,-ասում է Զահիրադդին Իբրահիմին:

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Բանակցել պատերազմելու փոխարեն. Արցախի վերադարձը ամենատրամաբանական լուծումն է

Այդ ամենից զատ, վերջին շրջանում Ադրբեջանում որոշակիորեն պատրաստություններ են տեսնում Իրանին ԱՄՆ-ի կողմից հարվածելու հնարավորության հետ կապված: Մեր զրուցակիցը նշում է, օրինակ, որ վերջերս Բաքվում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են այսպես ասած՝ «իրանական անջատողականներն» ու Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի մեջլիս – ազգային ժողով կամ խորհուրդ) պատգամավորները: Քննարկված հիմնական թեմաներից մեկն այն է եղել, որ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի Իրանին, ապա հյուսիսային Իրանում կտրուկ ակտիվանալու են անջատողականները՝ այսպես կոչված «հարավային Ադրբեջանը» պոկելու և Ադրբեջանին միավորելու նպատակով:

Թալիշ գործչի խոսքով, Բաքվում որոշակիորեն պատրաստվում են դեպքերի զարգացման նման սցենարի:

Լրահոս
0