08:52 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը. արխիվային լուսանկար

Փաշինյանը շնորհավորել է Մամուկա Բախտաձեին և վրաց ժողովրդին

© Sputnik / Asatur Yesayants
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն (67)
74 0 0

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր բազմաոլորտ օրակարգն առավել զարգացնելու և ընդլայնելու համար:

Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին հղված շնորհավորական ուղերձում։ Այսօր հարևան Վրաստանը նշում է երկրի կարևոր պետական տոներից մեկը՝ Անխակության օրը:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում մեր միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները, որոնք իրապես նոր որակ և բովանդակություն են հաղորդում մեր փոխգործակցությանը։ Վստահ եմ, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները կշարունակեն ծառայել ի շահ մեր ժողովուրդների»,–գրել է վարչապետը: Վերջում նա Մամուկա Բախտաձեին մաղթել է ամենայն բարիք և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ երջանկություն, բարօրություն և առաջընթաց:

Նշենք, որ 1918թ.-ի մայիսի 26-ին Վրաստանը հռչակվեց որպես անկախ պետություն, իսկ Նոե Ջորդանիան ընտրվեց որպես նորանկախ պետության նախագահ:

Վրաստանի առաջին անկախ Ժողովրդավարական Հանրապետությունը գոյատևել է մինչև 1921թ.-ի մարտի 18-ը:

թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (67)

Ըստ թեմայի

Հայերը և ադրբեջանցիները Վրաստանում խաղաղ ապրում են. Զուրաբիշվիլի
Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը փորձել է տապալել ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիան
Վրաստանում եզակի ապակե կամուրջ կկառուցեն. զբոսաշրջիկների հոսքը մեկ միլիոնով կավելանա
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ