00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում

© Sputnik / Mehmet YamanГлавные ворота Стамбульского дворца Долмабахче были созданы армянским архитектором Карапетом Баляном
Главные ворота Стамбульского дворца Долмабахче были созданы армянским архитектором Карапетом Баляном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հատվածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թվարկելու համար մեկ հոդվածը չէր բավարարի, դրա մասին կարելի է ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կսահմանափակվենք միայն հինգ նշանավորներով, որոնք այսօրվա Թուրքիայի այցեքարտերն են դարձել։

Դոլմաբահչե պալատը

Շքեղ Դոլմաբահչե պալատը, որը Ստամբուլի կենտրոնում է գտնվում ու քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում, Օսմանյան կայսրության գոհար են անվանում։

Թուրքիայի ամենամեծ պալատը լեգենդար ճարտարապետների Բալյան ընտանիքի ներկայացուցիչների աշխատանքն է։

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցԴոլմաբահչե պալատի բակը և դարպասները
Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում - Sputnik Արմենիա
Դոլմաբահչե պալատի բակը և դարպասները

Նախագծի հեղինակներն են՝ Կարապետ Ամիրա Բալյանն ու նրա ավագ որդին՝ Նիկողոս Բալյանը։ Պալատը 45 հազար քառակուսի մետր տարածք ունի։ Այն պարունակում է բարոկկոյի, ռոկոկոյի ու նեոդասական ոճերի տարրեր։

CC BY-SA 3.0 / SBarnes / Dolmabahçe PalaceԴոլմաբահչե պալատը
Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում - Sputnik Արմենիա
Դոլմաբահչե պալատը

Ներքին հարդարանքի համար 14 տոննա ոսկի է օգտագործվել․ իսկ շինարարության ընդհանուր արժեքը գերազանցել է հինգ միլիոն ոսկե ֆունտը։

Դոլմաբահչեն իրավամբ Արևելքի մեծագույն շինությունն են անվանում։

Օրթաքյոյ մզկիթը

Սա Ստամբուլի ևս մեկ այլ՝ մեծ պահանջարկ ունեցող տուրիստական ուղղություն է  Բոսֆորի կամրջի հարևանությամբ։ Մզկիթի նախագծի հեղինակը նորից Նիկողոս Բալյանն է։ Սուլթան Աբդուլ Մեջիդի I-ը 1853 թվականին հանձնարարել է շինարարությունը հայ ճարտարապետին, որը կառուցել է այն անհավանական սեղմ ժամկետում՝ երկու տարուց էլ շուտ։

CC BY-SA 3.0 / Darwinek / Օրթաքյոյ մզկիթը
Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում - Sputnik Արմենիա
Օրթաքյոյ մզկիթը

Հետաքրքրական է, որ այն ավելի շատ բարոկո ոճի փոքր պալատ է հիշեցնում, քան սովորական մզկիթ։ Ի դեպ, մեկ այլ հայ հանճար՝ ծովանկարիչ Իվան Այվազովսկին անմահացրել է Օրթաքյոյ մզկիթն իր կտավներից մեկում։

Էդիրնե քաղաքի Սելիմիե մզկիթը

Անմիջապես մզկիթին անցնելուց առաջ պետք է նշել, որ հեղինակի՝ Միմար Սինանի ծագումը երկար ժամանակ վիճելի հարց էր։ Ենթադրություններ կան, որ նա կիսով չափ հայ է, կիսով չափ՝ հույն։

Закат на озере Ван - Sputnik Արմենիա
«Երկնքում` դրախտ, երկրի վրա` Վան». բրիտանական պարբերականը գրել է Վանա լճի ու հայերի մասին

Վեճերին վերջ տվեց մի հետաքրքիր դեպք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելիքյանը մի անգամ պատմեց, որ նախորդ դարի 40-ականներին «գանգ չափողների» շարժում էր սկսվել։

«Այս մարդիկ բացում էին տարբեր անվանի մարդկանց դամբարանները, որ գանգն ուսումնասիրելուց հետո ապացուցեն նրանց թյուրքական ծագումը», - ասաց Մելքոնյանը։

Սինան Աղայի դամբարանը նույնպես բացել էին, որ ապացուցեին աշխարհին, որ մեծանուն ճարտարապետը զտարյուն թուրք է։

«Սակայն պարզվել է, որ նա արմենոիդ ռասսային է պատկանում։ Դրանից հետո որոշ ժամանակ գանգը թանգարանում էր պահվում, իսկ հետո անհետացավ։ Հիմա Միմար Սինանի դամբարանում թաղված է նրա մարմինն առանց գլխի»,  - նշեց թուրքագետը։

CC BY-SA 3.0 / Ankara / Selimiye Mosque 2009 Սելիմիե մզկիթը
Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում - Sputnik Արմենիա
Սելիմիե մզկիթը

Վերադառնանք Սելիմիե մզկիթին։ Այն կառուցվել է Էդիրնեում 1569-1575 թվականներին։ Սինանն այն իր ստեղծագործության գագաթնակետն էր համարում։ Մզկիթի ճարտարապետություն առանձնանում է յուրահատուկ ամբողջականությամբ։

Սուլեյմանիե մզկիթ

Հանճարեղ վարպետ Սինանի ևս մեկ ստեղծագործություն է Սուլեյմանիե մզկիթը, որում հինգ հազար հավատացյալ է տեղավորվում։ Այն կառուցվել է 1550—1557 թվականներին Սուլեյման I-ի հրամանով։ Բազում գիտնականներ կարծում են, որ Սուլեյմանիեն Սինանի լավագույն աշխատանքն է։

© Photo : pxhere / Мечеть Сулеймание в СтамбулеՍուլեյմանիե մզկիթը
Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում - Sputnik Արմենիա
Սուլեյմանիե մզկիթը

Սուլեյմանիե մզկիթի նախագիծը հիմնվել է բյուզանական ճարտարապետության գլուխգործոցի՝ Սուրբ Սոֆիա տաճարի նախագծի վրա։

Մեդրեսե Ինջե Մինարե

Առաջին մեդրեսեն քարից 1251 թվականին կառուցել է ճարտարապետ Գալուստը, որը XIII դարի հայ ճարտարապետ էր։ Լողավազանով հսկայական բակը խաղաղության զգացողություն է տալիս։ Բակի ծայրերում ուսումնական շենքեր են։

CC BY-SA 3.0 / Bernard Gagnon / Ince Minareli Medrese, Konya, TurkeyՄեդրեսե Ինջե Մինարեն
Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում - Sputnik Արմենիա
Մեդրեսե Ինջե Մինարեն

Ինջե Մինարեն սելջուկյան ժամանակաշրջանի լավագույն ճարտարապետական հուշարձաններից է։

Ճարտարապետության բոլոր այդ գլուխգործոցները Թուրքիայի մասին պատմող տուրիստական բուկլետների առաջին էջերում են, որոնցում, սակայն, չի խոսվում աշխատանքների հանճարեղ հեղինակների մասին կամ խոսվում է քիչ ու հպանցիկ, սակայն այդ կառույցները փառք են բերում երկրին իրենց ստեղծման օրից։

Հավելենք, որ 2014 թվականին ճարտարապետության թուրքական թանգարանում Օսմանյան կայսրության շրջանում հայ ճարտարապետների կառուցած շենքերի առցանց-ցուցահանդես էր բացվել։

Ցուցադրության նկարագրության մեջ նշվում էր․ «Հայ ճարտարապետները նշանակալի դերակատարություն են ունեցել Օսմանյան կայսրությունում պալատների ու պետական մարմինների շենքերի կառուցման հարցում»։

Թանգարանի կայքում ներկայացված էր Բալյանների տոհմը, նաև խոսվում էր այն մասին, որ XVI դարում օսմանյան գլխավոր ճարտարապետ ու կառուցող ինժեները հայ Միմար Սինանն էր, որին համեմատում են Միքելանջելոյի հետ ու ճանաչում են որպես օսմանյան ճարտարապետության դասական շրջանի մեծագույն ճարտարապետ։

Լրահոս
0