13:19 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Զորավարժություն

ՀՀ ԶՈւ–ն Ռուսաստանի հետ իրականացնում է ավելի մասշտաբային զորավարժություններ. Հովհաննիսյան

© Sputnik / Asatur Yesayants.
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (275)
15340

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի— Sputnik. Ուշի–ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին, այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ «Անխախտ եղբայրություն– 2019» մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (275)

Ըստ թեմայի

«Զինվորականները միմյանց կես խոսքից հասկանում են». գնդապետը զորավարժությունների մասին
Հայաստանը չի մասնակցի զորավարժությունների, որոնք կվնասեն հայ-ռուսական հարաբերություններին
Ադրբեջանը ԵԱՀԿ-ին չի տեղեկացրել սպասվող խոշոր զորավարժությունների մասին
թեգերը:
Արցախ, Նախիջևան, Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ