19:01 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Սիրիա հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսական կողմի աջակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսական կողմի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 4–ին էլ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ` 83 մասնագետներից բաղկացած խումբը կրկին ժամանել էր Սիրիա։

Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալում են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Ըստ թեմայի

Սիրիայում հայ մասնագետները ականազերծել են 25.290 քմ տարածք
Զինյալները Սիրիայում գնդակոծել են ռուսական Հմեյմիմ ավիակայանը
Հայ սակրավորները Սիրիայում 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել
թեգերը:
Ռուսաստան, Սիրիա, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ