16:51 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ գլխավոր ասամբլեայում. 25 սեպտեմբերի 2018 թ.

Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ ԳՎ–ում Վրաստանի բանաձևի վերաբերյալ կարևոր մեսիջ է

© Photo: official site of the Prime minister of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
38511

Հայաստանը ցույց է տվել Վրաստանին, որ խոսքից պետք է անցնել գործի և առաջինն է «ջենտլմենական համաձայնությանը» վերադառնալու քայլ արել. այն գործում էր երկրների միջև հեռավոր 90–ականներին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի պատվիրակության համար հեշտ չէր չքվեարկել բանաձևի դեմ, որը Վրաստանը ներկայացրել էր ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 73–րդ նստաշրջանում, իսկ դա նշանակում է, որ Թբիլիսին պետք է գնահատի Երևանի այդ քայլը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։

Հունիսի 4–ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73–րդ նստաշրջանում բանաձև է ընդունվել «Աբխազիայից և Ցխինվալի շրջանից հարկադրյալ տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»։ Նախաձեռնողը եղել են Վրաստանը և ևս 44 երկրներ։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 79 երկիր, «դեմ»` 15. 57 պետություններ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ են մնացել։

Հայաստանը վերջին տարիներին առաջին անգամ է ձեռնպահ մնում և «դեմ» չի քվեարկել բանաձևին։

«Դա պետք է գնահատվի։ Հայաստանն այդ քայլով հարգանք է հայտնում բանաձևի նկատմամբ, որն, ըստ էության, մարդկային է, մարդասիրական։ Հայաստանը չի աջակցել դրան, բայց ամեն դեպքում չի մասնակցել քվեարկությունը, և դա պետք է գնահատվի», – ասաց Վոլսկին։

Միաժամանակ նա դա համարում է բազմադարյա բարիդրացիական հարաբերությունների արդյունք, աջակցության դրսևորում, որը երկու երկրները ցուցաբերում են միմյանց նկատմամբ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում։ Վոլսկին այդ ժեստն անվանում է պատմության պահանջ։

Դրան չէին կարող չնպաստել երկու երկրների վարչապետների հանդիպումները, այս թեմայով բարեկամության խմբերի բանակցությունները, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի գործունեությունը։

«Բոլորը պետք է իմանան, որ գոյություն ունեն ավանդույթներ, և հարևան երկրները պետք է համերաշխություն դրսևորեն», – ասաց Վոլսկին։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նույնպես դրական գնահատեց Հայաստանի այդ քայլը և նշեց, որ այդ տեղեկությունը շատ դրական է ընդունվել Վրաստանում։

«Այդպիսի համերաշխություն կար 90–ականներին, երբ Վրաստանի նախագահն էր Էդուարդ Շևարդնաձեն։ Այդ ընթացքում բարեկամ երկրներից որը չէր կարող իրեն թույլ տալ «կողմ» քվեարկել, ձեռնպահ է մնացել քվեարկությունից», – ասաց Մամրաձեն։

Նա նշեց, որ շատերն են ուշադրություն դարձրել Երևանի դիրքորոշմանը և դրական գնահատել այն, որ Հայաստանը կարողացել է զերծ մնալ քվեարկությունից։

Վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Երևանը Թբիլիսիին կարևոր ուղերձ է ուղարկել, և հիմա Վրաստանի հերթն է։

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73–րդ նստաշրջանում քննարկվել է բանաձև, որի նախաձեռնողները ԳՈւԱՄ երկրներն են։ Այդ ցուցակի մեջ մտնում է Ադրբեջանը։ Այսպիսով, Հայաստանն ապրիորի չէր կարող քվեարկել բանաձևի օգտին, քանի որ նա դրանով դեմ կգնար  սեփական դիրքորոշմանը», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` այստեղ զսպող գործոն է ղարաբաղյան հակամարտությունը, ուստի Երևանն ի սկզբանե չէր կարող «կողմ» քվեարկել։ Միաժամանակ Մելիքյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում և Վրաստանում բազմիցս նշում «ջենտլմենական համաձայնությանը» վերադառնալու անհրաժեշտության մասին այն հարցերում, որոնցում է հնարավոր է չքվեարկել միմյանց դեմ և չեզոքություն պահպանել։

«Երևանն այդ կերպ ջենտլմենական համաձայնությանը վերադառնալու քայլ է արել», – ասաց փորձագետը։

Նա նշեց, որ Երևանի դիրքորոշումը ևս մի անգամ ցույց տվեց Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ղեկավարության ցանկությունը։

Ըստ թեմայի

Հայաստան գալու ժամանակը. հանգիստ, որն անմոռանալի կլինի, կամ որտեղ վայելել ամառը
Տարածաշրջանում միակը. Երևանում smart փողոցները կշատանան
Արխիվային տվյալներ. ինչու Ազնավուրի ընտանիքը չվերադարձավ Հայաստան
Ու՞մ կտուգանեն քարսիթի բացակայության համար. երեխաների փոխադրման կանոններն ուժի մեջ են մտել
«Վերին Լարսի» հարցը լուծում ունի. Վրաստանը կկարողանա՞ անխափան երթևեկություն ապահովել
թեգերը:
Երևան, Թբիլիսի, Հայաստան, Միացյալ Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ), Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ