ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Թուրքիայի Անթալիայի Մանավգաթ շրջանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել։
Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը, ինքնաթիռն ընկել է դաշտում:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանից թռիչք կատարելուց ընդամենը 2 րոպե անց:
Քաղաքացու ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները:
Ուսումնական ինքնաթիռի օդաչուն` Լևենթ Արսլանը, տեղում մահացել է, իսկ ծանր մարմնական վնասվածք ստացած երկու ուսանողները մահացել են հիվանդանոցի ճանապարհին:
Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն: