00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Ստամբուլում «Գորշ գայլերի» թիրախու՞մ են. թուրքագետը՝ հարձակումների մասին

© Sputnik / Алтан Гочер / Անցնել մեդիապահոցВыборы в Турции
Выборы в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում մինչ օրս շատ են դավադրության տեսության կողմնակիցները, որոնք ի դեմս հայերի սպառնալիք են տեսնում թուրքական պետականության նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ստամբուլում հայերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումները թուրքական խորհրդարանի որոշ պատգամավորների մտահոգությունն են առաջ բերել: Նրանք իրավապահ մարմիններից պահանջում են հետաքննել այդ միջադեպերն ու կանխել դրանց կրկնությունը։

Военный атташе при посольстве России в Армении Андрей Грищук на пресс-конференции Чрезвычайного и Полномочного посла России в Армении Сергея Копыркина (11 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսական ռազմակայանը հետևում է. Անդրեյ Գրիշչուկը` Նախիջևանի զորավարժության մասին

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  պատգամավոր Հյուդա Կայան ավելի վաղ բաց նամակով դիմել էր այդ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` նրան մի քանի հարց ուղղելով։

Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է հարձակումներ կատարած անձանց բացահայտելու նպատակով տարվող քննությունը, ի՞նչ աշխատանքներ են տարվում նման միջադեպերը կանխելու համար, արդյո՞ք հետաքննություն տարվում է հայերի տների պատերին նշան թողածներին բացահայտելու ուղղությամբ, ինչ դեր է խաղացել ամբողջ այս պատմության մեջ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը։

Նշենք, որ մայիսի վերջին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էր ենթարկվել Արփինե Թումանյանը։ Անհայտ անձը ներխուժել էր նրա տուն և նրան դանակի  մի քանի հարված հասցրել։

Իրավիճակին միջամտել է նաև Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլիսի պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը։ Այցելելով Արփինեի ընտանիքին, նա վստահեցրել էր, որ հետևողական է լինելու մեղավորներին բացահայտելու և պատժելու հարցում։ Վերոնշյալ դեպքից հետո ևս մեկ հարձակում է իրականացվել, բացի այդ հայերի տների վրա անհայտ անձինք խաչի տեսքով նշան էին թողնում։

Крупномасштабные учения азербайджанской армии - Sputnik Արմենիա
Վրեժ` Սիրիայի համա՞ր. ինչպես պատասխանել թուրք–ադրբեջանական զորավարժություններին

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` հարձակումների հետևում կարող են կանգնած լինել «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության անդամները կամ «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները, բնականաբար երկրի իշխանությունների թողտվությամբ, կամ նույնիսկ՝ անմիջական աջակցությամբ։

«Ազգայնական շարժում» կուսակցությունը, ինչպես հայտնի է, սերտ համագործակցում է Էրդողանի և նրա քաղաքական թիմի հետ։ Չեմ կարծում, որ առանց իշխանությունների թույլտվության չարագործները ազգային փոքրամասնությունների, այս դեպքում` հայերի, նկատմամբ նման գործողությունների կդիմեին», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում նշեց Չաքրյանը։

Նա կարծում է, որ նման հարձակումները արվում են հայ համայնքին վախեցնելու նպատակով։ Չի բացառվում նաև, որ այդկերպ փորձում են լռեցնել` իշխանությունների հասցեին իր ակտիվ քննադատությամբ հայտնի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Ստամբուլի հայ համայնքն առանձնակի միասնականությամբ չի տարբերվում, այս դեպքում թիրախ են դառնում Փայլանի նման վառ անհատականությունները։

Тактические учения объединенных сил Вооруженных Сил Армении и России (12 октября 2018) - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է․քաղաքագետը՝ զորավարժությունների մասին

«Թուրքիայում մինչ օրս շատ են դավադրության տեսության կողմնակիցները։ Այդ տեսության կողմնակիցները ի դեմս հայերի սպառնալիք են տեսնում թուրքական պետականության նկատմամբ։ Այդ տրմադրությունները պահպանվում են համարյա Քեմալ Աթաթուրքի ժամանակներից։ Այդ ժամանակվանից քիչ բան է փոխվել», – ասում է փորձագետը։

Դառնալով համայնքին` Չաքրյանը նշեց, որ այն շփոթված է և ամբողջությամբ կազմալուծված։ Չկան առաջնորդներ. եկեղեցին կարող էր ստանձնել այդ գործառույթը, բայց հոգևորականությունը վերջին տարիներին, որպես կանոն, գտնվում է իշխանության ազդեցության ոլորտում։

Եկեղեցին չի ցանկանում իշխանության հետ փչացնել հարաբերությունները։

Ամեն ինչ սկսվեց հանգուցյալ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանից, գագաթնակետին հասավ Աթեշյանի օրոք։ Հոգևորականության և համայնքի միջև մեծ խոչընդոտ առաջացավ, ասում է թուրքագետը։

Նման պայմաններում համայնքի շահերի պաշտպանության մասին խոսելը իրատեսական չի թվում։

Լրահոս
0