00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն և Անկարան զորավարժություններին մասնակցելու առաջարկ են անում Թբիլիսիին

© Photo : press office of the MD of AzerbaijanШирокомасштабные военные учения Азербайджанских ВС
Широкомасштабные военные учения Азербайджанских ВС  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող Վրաստանին ներգրավել զորավարժություններում, որը բացասական կանդրադառնա Թբիլիսիի ու Երևանի հարաբերությունների վրա։ Սրանում համոզված են Հայաստանի ու Վրաստանի փորձագետներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանը չի մասնակցի թուրք–ադրբեջանական զորավարժություններին, որոնք կարող են վնասել Հայաստանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերություններին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վախթանգ Մայիսայան։

Այսօր Գաբալայում եռակողմ նիստ կայացավ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների` Լևան Իզորիայի, Հուլուսի Աքարի ու Զաքիր Հասանովի մասնակցությամբ։ Հերթական հանդիպման նպատակն էր «տարածաշրջանային անվտանգության ապահովումը, ռազմավարական գործընկերության հաստատումը, ռազմական ոլորտում, կրթական ու բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը»։ Վրացական կողմին առաջարկել են մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք–ադրբեջանական զորավարժություններին։

Здание Генеральных штатов в Гааге, Нидерланды - Sputnik Արմենիա
Ինչ է խոստանում Թուրքիայի ԱԳՆ–ն` Հոլանդիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առթիվ

«Վրաստանը չի մասնակցի զորավարժություններին, որոնք կհակասեն երրորդ երկրների, տվյալ դեպքում` Հայաստանի հետ հարաբերություններին։ Թբիլիսին ԱՆկարայի ու Բաքվի հետ հիմնականում մասնակցում է այն զորավարժություններին, որոնց սցենարը դիվերսիաների կանխարգելում է, ռազմավարական կոմունիկացիաների պաշտպանությունն ու ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարն է», – ասաց Մաիսայան։

Նա ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ Վրաստանին առաջարկվել է մասնակցել ճգնաժամային իրավիճակների կառավարմանն ուղղված զորավարժություններին։ Մաիսայան բացառում է, որ Վրաստանը կհամաձայնի մասնակցել այնպիսի զորավարժությունների, որոնք հակահայկական սցենար են ենթադրում` հաշվի առնելով Թբիլիսիի ու Երևանի երկկողմանի հարաբերությունների բարձր մակարդակը։

Ռազմական վերլուծաբան, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն իր հերթին ընդգծեց, որ Վրաստանը նախկինում էլ է մասնակցել Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժություններին։ Խոսքը «Կովկասյան արծիվ» ու Eternity-2017 զորավարժությունների մասին է, եռյակ միության շրջանակում` Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցությամբ։

Крепость Амберд - Sputnik Արմենիա
«Միայն Թուրքիայի խնդիրը չէ. հենց Հայաստանում քանդվում է Ամբերդը». ի՞նչ կարող է անել Երևանը

«Դա հատուկ նշանակության ուժերի համար նախատեսված զորավարժություններ էին, նաև եղել են էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանն ուղղված զորավարժություններ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տարոն Հովհաննիսյանը։

Փորձագետը նշեց, որ դա տրամաբանական է, քանի որ Ադրբեջանից Թուրքիա գնացող նավթամթերքը Վրաստանի տարածքով է անցնում։ Սակայն այսօր դժվար է դատել` ինչ զորավարժությունների են առաջարկել մասնակցել Վրաստանին ու ինչ սցենար է որպես հիմք վերցվել։

«Հնարավոր է` խոսքն ավելի խոշոր զորավարժություններում ընդգրկվելու մասին է։ Սակայն այս պահին անհասկանալի է` ինչ նպատակ կարող են դրանք հետապնդել», – նշեց Հովհաննիսյանը։

Նա հույս հայտնեց, որ Վրաստանն ապագայում չի մասնակցի թուրք–վրացական այն զորավարժություններին, որոնք Հայաստանի շահերից չեն բխում։

Հիշեցնենք` Անկարայի. Բաքվի ու Թբիլիսիի եռակողմ համագործակցության ձևաչափը 2012 նախաձեռնել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

Լրահոս
0