19:26 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Հեռուստաընկերության տեխնիկական սրահ

Թուրքիայի հայկական «Լույս ТV»–ն եթեր չունի. գլխավոր խմբագիրը պարզաբանեց` ինչու

© AFP 2018 / OZAN KOSE
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Թուրքիայի հայերը մայրենիով էլ են նորություններ դիտում։ Արդեն կես տարի է Ստամբուլում հայկական հեռուստատեսություն է գործում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Համացանցում հեռարձակվող հայկական «Լույս ТV» հեռուստաալիքը եթեր չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ալիքի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Շահնուր Ղազանչին` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները։

Նա հայտնեց, որ ալիքն անցել է 14 ժամանոց աշխատանքի։

Հարցին` ինչու՞ «Լույս ТV»–ն հեռուստատեսությամբ չի հեռարձակվում, Ղազանչին ասաց, որ համացանցային հեռարձակման այս ժամանակաշրջանում իրենք հեռուստաեթեր մտնելու իմաստ չեն տեսնում։

Հայկական հեռուստաալիքը գործարկվել է 2019 թվականի հունվարի 6–ին։ «Լույս» անվանումն այն ստացել է համանուն թերթից, որը թողարկվում է Թուրքիայում՝ հայերենով։ Առաջին անգամ դրանով հեռարձակվել է Ստամբուլի հայկական եկեղեցում նշվող Սուրբ Ծննդյան արարողությունը։

«Մենք Էրդողանի անունից նամակ ենք ստացել, որում նշվում էր, որ Թուրքիայի իշխանությունը ողջունում է  մեր նախաձեռնությունը։ Նորությունների բլոկից բացի (որը հեռարձակվում է օրը երեք անգամ հայերենով ու թուրքերենով) նաև երեխաների համար անիմացիոն ֆիլմեր են հեռարձակվում», – ասաց Ղազանչին։

Շաբաթը մեկ նա հեռուստաալիքով ամփոփիչ հաղորդում է վարում։ Նրան հյուրընկալվում են թուրք քաղաքական գործիչներ, հայ գործիչներ։ Թիմում 20 մարդ է աշխատում ու բոլորն ազգությամբ հայ են։

Հեռուստաընկերությունը լուսաբանում է նաև հայ համայնքի համար նշանակի իրադարձություններն ու տարբեր միջոցառումներ է հեռարձակում։ Ղազանչին պատրաստվում է հեռուստատեսության կից դպրոց բացել երիտասարդ կադրերին ուսուցանելու համար։ Դպրոց ընդունելու են բոլոր ցանկացողներին՝ անկախ ազգությունից։

Հիշեցնենք` հայկական համայնքը հիմնականում կենտրոնացած է Ստամբուլում։ ХХ դարի 50–ականներին մեկուկեսմիլիոնանոց քաղաքում մոտ 150 հազար հայ էր բնակվում։ Այսօր 20 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում մոտ հազար հույն, 20 հազար հրեա ու 40 հազար հայ է մնացել։

Ըստ թեմայի

Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով
Հովհաննիսյան. «Անհասկանալի է`ինչ նպատակով են խոշոր զորավարժություններին կանչում Վրաստանին»
Վիզայի ազատականացում, ԼՂ խնդիր, ԵՄ աջակցություն. Մնացականյանը հանդիպել է Մոգերինիին
«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, բացենք արխիվները». Չավուշօղլուն` Հայոց ցեղասպանության մասին
թեգերը:
հայ, Հեռուստատեսություն, Թուրքիա

Գլխավոր թեմաներ