08:18 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Լարս

Հայաստանին պե՞տք է Անակլիա նավահանգիստը. վրացական «դարի նախագիծը» Լարսին այլընտրա՞նք

© Photo: official site of the MTCIT of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
11210

Հայաստանում սթափ են գնահատում «դարի նախագծի» (վրացական Անակլիա նավահանգստի կառուցման) նպատակներն ու իրականացման հնարավորությունները և նրա հետ մեծ հույսեր չեն կապում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացական «դարի նախագիծը»` Անակլիա խորջրյա նավահանգիստը, կարող է ևս մեկ դարպաս դառնալ Հայաստանի համար մուլտիմոդալ տեսակի բեռնափոխադումներ իրականացնելիս։ Սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է սպասի բազմամիլիոնանոց նախագծին, որը կիրականացվի երկարաժամկետ հեռանկարում։

«Ապավեն» խոշոր ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը կարծում է, որ մուլտիմոդալ բեռնափոխադրումն արդեն այսօր կարելի է իրականացնել Փոթիի և Բաթումի նավահանգիստների միջոցով։

Անակլիա ավանում Վրաստանի առաջին խորջրյա նավահանգստի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2021 թվականին։ Նավահանգստի զարգացման 9 փուլ է նախատեսվում, դրանք իրականացելու համար շուրջ 50 տարի կպահանջվի։ Առաջին փուլի շրջանակում նավահանգիստը կկարողանա տարեկան 900 հազար բեռնարկղ ընդունել։ Հետագայում ծավալները փուլ առ փուլ կսկսեն մեծանալ։ Նախագծի ընդհանուր արժեքը 2.5 մլրդ դոլար է։

«Անակլիա նավահանգիստը դեռ պետք է կառուցել, երկաթուղի և ավտոճանապարհ անցկացնել։ Սա երկարաժամկետ հեռանկարում, քանի որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է։ Իսկ մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարբերակն այսօր էլ կա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աղաջանյանը։

Խոսքը Նովոռոսիյսկի նավահանգստից Փոթիի կամ Բաթումի նավահանգիստներ բեռնամատակարարումների մասին է, այնտեղից արդեն երկաթուղով տարանցում կիրականացվի դեպի Երևան։ Աղաջանյանի խոսքով` Անակլիան Հայաստանի համար ևս մեկ նավահանգիստ է և ոչ ավելին, երկիրը մեծ հաշվով դրա կարիքը չունի։ Լավ կլինի, եթե այն կառուցեն, բայց այն դեռ չկա, անհրաժեշտ է այլ ուղղություններով աշխատել։

Փոթիի նավամատույցների խորությունը թույլ է տալիս ընդունել ոչ ավելի, քան 10 մետր թաղվածք ունեցող նավեր։ Բաթումի նավահանգիստը` 12-13 մետր թաղվածքով։ Անակլիա նավահանգիստը հաշվարկված է այնպես, որ խորջրյա դառնա, այսինքն` 18 մետրից ավելի թաղվածքով մեծ նավերի համար։ Սակայն Հայաստան և հակառակ ուղղությամբ ընթացող բեռնահոսքի համար բավարար է միայն Փոթիի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը։

Աղաջանյանը պարզաբանեց, որ Անակլիա նավահանգիստն ապագայում պետք է կապող օղակ դառնա մուլտիմոդալ փոխադրումների համար ամբողջ Սև ծովի ավազանի շրջանում և կարող է այլընտրանք ծառայել Նովոռոսիյսկի նավահանգստին, այդ թվում և ռուսական բեռների համար։ Նավահանգիստն ավելի ձեռնտու է Վրաստանին և Ռուսաստանին։

«Նովոռոսիյսկի նավահանգիստը, թեև խորջրյա է, սակայն իր հնարավորություններով սահմանափակ է։ Դրա աշխարհագրությունը հետագա զարգացման համար հնարավորություններ չի տալիս, այն լեռներում է գտնվում», – պարզաբանեց Աղաջանյանը։

Անակլիայի հետ կարելի է համեմատել Թուրքիայի ստամբուլյան նավահանգիստը և հունական Պիրեյ նավահանգիստը։ Սակայն Անակլիա նավահանգստի գործարկումից հետո բեռներն այլևս չեն կուտակվի այդ նավահանգիստներում, հետո Սև ծովի երկրներ մտնի, այլ անմիջապես կհասնեն սևծովյան նավահանգիստ, իսկ այնտեղից էլ կբաշխվեն երկրներով։

Ավելի հարմար է, քան լաստանավային փոխադրումը. Երևանում գտել են «Վերին Լարսի» այլընտրանքը

«Բայց այս ամենը երկարաժամկետ հեռանկարում», – նշեց Աղաջանյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տրանսպորտային միջանցքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին նշել էր, որ Անակլիա խորջրյա նավահանգիստը, եթե նույնիսկ Վերին Լարսի ոչ լիարժեք այլընտրանք դառնա, ապա Հայաստան կոնտեյներային բեռնափոխադրումների համար նոր շնչերակ կարող է լինել։ Անակլիա նավահանգստում հիմնական շեշտը կդրվի կոնտեյներային բեռնափոխադրումների վրա։ Ցագարեիշվիլիի խոսքով` կոնտեյներային փոխադրումների շուկան ընդլայնվում է ամբողջ աշխարհում, այդ թվում` Մերձսևծովյան երկրներում։ Տարեկան աճը 8-10% է կազմում։ Մյուս կողմից, սակագներն այստեղ մի քանի անգամ ավելի ցածր կլինեն, քան Փոթիում։

Վրաստանում համոզված են, որ սա կգրավի ավտոմոբիլային փոխադրումներով զբաղվող ընկերությունների ուշադրությունը, որոնք կկարողանան օգտվել նոր երթուղուց։ Հեռանկարում չի բացառվում նաև նավահանգստից մինչև նշանակման կետ բեռների փոխադրում իրականացվի երկաթգծով։ Ամբողջ աշխատանքը կվերահսկի լոգիստիկ կենտրոնը, որն իր վրա կվերցնի կոնտեյներիների պահպանման, առաքման, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ գործողությունների կատարման գործառույթը։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս ազատվել Վերին Լարսի խնդրից. Հայաստանում գիտեն, մնում է Վրաստանը
Դուրս գալ «Վերին Լարսի» գերությունից. կփրկվեն արդյո՞ք բեռնափոխադրողները
Երևանը մնաց առանց «Վերին Լարսի» այլընտրանքի. ռուս–վրացական բանակցությունների արդյունքները
թեգերը:
Ռուսաստան, Լարս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ