00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հինգ կամարով և երկու հատ». ո՞րն է հայ–վրացական «Բարեկամության կամրջի» բացառիկությունը

Բաժանորդագրվել
Մրցույթում հաղթած ընկերության ներկայացուցիչը Sputnik Արմենիային պատմեց, ինչպիսին է լինելու «Բարեկամության կամուրջ» հայ–վրացական նախագիծն ու ամենակարևորը, երբ այն կկառուցեն։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ–վրացական «Բարեկամության կամուրջ» բացառիկ նախագիծը կիրականացվի Դեբեդ գետի վրա 2021 թվականի աշնանը երկու երկրների սահմանի հատման տարածքում։

Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Tunnel Sadd Ariana իրանական շինարարական ընկերության  ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс - Sputnik Արմենիա
Հայաստանի հետ կորցնում է նաև Վրաստանը. Պրահայում որոշում էին Վերին Լարսի այլընտրանքի հարցը

Կամրջի շինարարության մասին հայտարարվել էր դեռ 2013 թվականին։ Հայաստանն այն ժամանակ սկսեց բանակցել վրացական կողմի և Զարգացման Եվրոպական բանկի հետ։ Սկզբում նախատեսվում էր, որ կամուրջը կկառուցվի մինչև 2016 թվականի վերջ։ Սակայն ամսաթիվը մի քանի անգամ տեղափոխվել է տեխնիկական պատճառներով։ Արդյունքում, շինությունը շահագործման հանձնելու ժամկետները սկզբում հետաձգվեցին մինչև 2020 թվականը, իսկ այժմ արդեն մինչև 2021 թվականը։

«Մեր ընկերությունը հաղթել է միջազգային մրցույթում։ Մեր ներկայացրած նախագիծը լավագույնն է ճանաչվել, ինչպես իրականացման, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից», – ասաց Բաղումյանը։

2018 թվականի վերջին կապալառուն վրացական և հայկական կողմերի հետ համաձայնագիր ստորագրեց։ Ներկա պահին ընկերությունն ավարտում է կամրջի գծագրման աշխատանքները։ Բաղումյանն ընդգծեց, որ կամրջի շինարարության համար ընկերությունը թույլտվություն կստանա միայն օգոստոսի վերջին, հետևաբար, շինարարական աշխատանքները կսկսեն արդեն սեպտեմբերին։

Автомобильная очередь у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Հայաստանին պե՞տք է Անակլիա նավահանգիստը. վրացական «դարի նախագիծը» Լարսին այլընտրա՞նք

Նախագծի համաձայն` երկու 5-կամարանի երկաթբետոնե կոնստրուկցիա կկառուցվի։ Կամուրջներից մեկը նախատեսված է մուտքի, մյուսը` ելքի  համար։ Յուրաքանչյուր շինության լայնությունը 11 մետր 80 սանտիմետր կլինի, երկարությունը` 200 մետր։

Միևնույն ժամանակ հին «Բագրատաշեն» անցակետը  կապամոնտաժվի, նրա փոխարեն նոր կամուրջներ կկառուցվեն։ Դրանք հագեցած կլինեն երկու գոտուց` բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ 2 մետր 40 սմ տարածք կհատկացվի հետիոտներին։

«Գործող կամուրջը բավական նեղ է և շահագործման երկար  տարիների ընթացքում շարքից դուրս է եկել։ Նոր կամուրջը կլինի բետոնե, բավականին ամուր և գեղեցիկ։ Այն կթեթևացնի անցակետի թողունակությունը», – ասաց Բաղումյանը։

Նրա խոսքով` շինարարությունը չի խանգարի երկու երկրների անցակետերի աշխատանքին, քանի որ նոր կամուրջները կառուցվելու են գործողին զուգահեռ։

«Բարեկամության կամուրջը» կարժենա 7 մլն 300 հազար եվրո։ Հայաստանը և Վրաստանը ծախսերը կիսում են։

Լրահոս
0