09:16 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Մարիա Զախարովա

Ռուսաստանցի զբոսաշրջիկները ոչ մի բան պարտավոր չեն․ Զախարովան հակադարձել է Զուրաբիշվիլուն

© Sputnik / Владимир Песня
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
37410

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունը երկիր զբոսաշրջիկների հոսքը պահպանելու անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է փորձի կարգավորել երկրում ստեղծված իրավիճակը նույնիսկ ոչ թե հանուն ռուսաստանցի զբոսաշրջիկների, այլ հանուն իր ընտրողների։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Զուրաբիշվիլու հայտարարությունն այն մասին, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան այցելելու Վրաստան։

Euronews-ին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին նշել է, որ Թբիլիսիի և Մոսկվայի միջև քաղաքական խնդիր կա, բայց դա չպետք է ազդի ռուսական զբոսաշրջիկների հոսքի վրա Վրաստան։

«Զբոսաշրջիկները պետք է շարունակեն գալ, որովհետև նրանք սիրում են Վրաստանը։ Իսկ քաղաքական գործիչները և առաջնորդները պետք է լուծեն տեղի ունեցածի հիմքում եղած խնդիրները», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Ի պատասխան Զախարովան նշել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները ոչ մի բան պարտավոր չեն, նրանք  հանգստանալու տեղ ունեն։

«Թե անձամբ ձե՞զ են պարտավոր։ Միգուցե «եղբայրական» հարաբերություններից ելնելո՞վ։ Ոչ, ակնհայտ է, որ դուք հիմա ջանքեր եք գործադրում, և այդ հայտարարությունը նախապատրաստվել է հաշվիչն օգտագործելուց հետո։ Բայց պետք է ավելի լավ փորձել։ Ոչ թե հանուն «Ռուսաստանի զբոսաշրջիկների», (նրանք գնալու տեղ ունեն), այլ հանուն ժողովրդի, որն ընտրել է ձեզ», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով, եթե ռուսաստանցի զբոսաշրջիկները ինչ-որ բան պարտավոր են, ապա դա ոչ թե անվտանգություն զգալն է, այլ այն, որ իրենց դիմավորում են որպես ամենաթանկ հյուրերի, որ նրանք եկել են հանգստանալու, այլ ոչ թե ամեն օր ներքաղաքական դաշտի լուրերը կարդալու և շրջանցելու մարդկանց մեծ կուտակումները, ինչպես խորհուրդ է տալիս Վրաստանի տուրիզմի նախարարությունը։ Հենց լավ ընդունելության համար են զբոսաշրջիկները փող վճարում։

«Անձնական ոչինչ, ուղղակի՝ բիզնես», - եզրափակել է Զախարովան։

Հունիսի 20-ից Թբիլիսիում անկարգություններ են սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների է վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

Ըստ թեմայի

Հայաստանն ու Ադրբեջանը կշահե՞ն. թե՞... Ինչ հետևանք կունենա Պուտինի հրամանագիրը
Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա 24»–ի նկարահանող խմբի վրա
Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից
«Աերոֆլոտն» առաջարկում է Թբիլիսին փոխարինել Երևանով և Վլադիկավկազով
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ