01:08 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը լարվել է. Անվտանգության խորհրդի նիստ է կայացել

© Photo / official site of the Prime minister of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
67 0 0

Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. «Մեր նախորդ նիստից հետո, ցավոք, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում»: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` այսօր կայացած ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Այսօրվա նիստի օրակարգում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում:

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է: Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլև ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու և քննարկելու խնդիր: Այդ քննարկումներն, իհարկե, տեղի են ունենում ոչ միայն Անվտանգության խորհրդի ձևաչափով, դրանք նաև տեղի են ունենում քաղաքական միջավայրում, կառավարական տարբեր աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ֆորմատներում, բայց իհարկե, Անվտանգության խորհուրդն այն մարմինն է, որտեղ այդ բոլոր քննարկումների արդյունքները պետք է իմի բերվեն և վերածվեն կոնկրետ գործնական արդյունքների ու որոշումների:

«Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է». Կարո Փայլանը`Ստամբուլի ընտրությունների մասին

Մեր այսօրվա աշխատանքին հաջողություն եմ մաղթում, որպեսզի այդ որոշումները ոչ միայն կայացվեն, այլ նաև դրանց իրագործման կոնկրետ ճանապարհային քարտեզ և պատկերացում ունենանք»,–ասել է Փաշինյանը:

ԱԽ նիստում քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)

Ըստ թեմայի

Չարժե ԱՄՆ–ին հարմարվել. թե ինչու է Իրանի հետ բարեկամությունն ավելի կարևոր Հայաստանի համար
Վրաստանի խորհրդարանում վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը
Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Արցախ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ