01:37 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Բողոքի ակցիաներ Թբիլիսիում

Ընդհարումներից հետո Թբիլիսիում ձերբակալված Մինաս Մինասյանին ազատ են արձակել

© Sputnik / Alexander Imedashvili
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

ՀՀ քաղաքացին ձերբակալվել էր Թբիլիսիում հունիսի 20-ին ոստիկանության և բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարների միջև տեղի ունեցած ընդհարումից հետո:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Դատարանը բավարարել է Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը։ Այս մասին տեղեկացնում են դեսպանատան մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, Մինաս Մինասյանը ձերբակալվել էր Թբիլիսիում հունիսի 20-ին ոստիկանության և բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարների միջև տեղի ունեցած ընդհարումից հետո:

Հունիսի 20-ին Թբիլիսիում ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին էր հայտնվել ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։

Ըստ թեմայի

Երևանը կարող է հաշտեցման միջնորդ դառնալ, կամ ի՞նչ զոհաբերեց վրացական իշխանությունը
Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով
Ռուսաստանցիները հրաժարվում են մեկնել Վրաստան․ Ռոստուրիզմը թվեր է հրապարակել
Ապրեսյան․ «Չպետք է սպասենք` արգելանք լինի, որ շահենք, պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը»
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Թբիլիսի

Գլխավոր թեմաներ