01:35 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Էլմար Մամեդյարով. Ադրբեջանի արտգործնախարար

ԶԼՄ կիքսերի և Մամեդյարովի «խաղաղապահների» արկածները. ի՞նչ մնաց cache-ում

© Sputnik / Валерий Мельников
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
259 0 0

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` խաղաղապահների մասին խոսքերը հեռացվել են որոշ ադրբեջանական կայքերից։ Ինչպես պարզվեց, ադրբեջանցի նախարարը մի փոքր այլ կերպ է արտահայտվել, և միջնորդները «զորքի դուրսբերում և խաղաղապահներ մտցնել» չեն առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Փոքր ապատեղեկատվությունը մասշտաբային էֆեկտով ներթափանցել էր ադրբեջանական ԶԼՄ–ներ, այնուհետև նաև հայկական մեդիա դաշտ։

Հունիսի 20-ին ԱՄՆ մայրաքաղաքում բանակցություններ անցկացվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ` Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև։ Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա)։

Հանդիպումից հետո, ինչպես միշտ համանախագահները հանդես են եկել ստանդարտ հայտարարություններով, որտեղ համառորեն կոչ են արել կողմերին անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու զերծ մնալ սադրիչ քայլերից։ Խոսքը, մասնավորապես, շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով  դիպուկահարների գործողությունների և ինժեներական աշխատանքների մասին է։

Մի քանի օր անց` հունիսի 24-ին Մամեդյարովը մամուլի ասուլիս տվեց, որտեղ պատմեց Վաշինգտոնի հետ քննարկած հարցերի մանրամասները։

Այստեղ սկսվում է  ամենահետաքրքիրը։

Բանն այն է, որ մի շարք ադրբեջանական ԶԼՄ–ներում, վերոնշյալ բառերից բացի տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Մամեդյարովը հայտարարել է` «միջնորդները առաջարկել են դուրս բերել Արցախից զորքերն ու խաղաղապահներ մտցնել»։

  • Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
    Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
    © Photo : Screenshot / haqqin.az
  • Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
    Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
    © Photo : Screenshot / zerkalo.az
  • Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
    Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
    © Photo : Screenshot / media.az
1 / 3
© Photo : Screenshot / haqqin.az
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից

Ավելի ուշ այս հայտարարությունը սահուն ներթափանցեց մի շարք հայկական ԶԼՄ–ներ։

Նշենք, որ որոշ դեպքերում լրատվական կայքերը հղում էին անում Ինտերֆաքս–Ադրբեջանին, բայց ոչ բոլոր, անկախ տեքստի նմանությունից։ Իրականում Ինտերֆաքսի նորությունը այժմ նման ձևակերպում չի պարունակում։

Սակայն նման ձևակերպում է պարունակում նրա պատճենը քեշում։

Азербайджанские сми переврали слова Мамедъярова о миротворцах. Интерфакс Азербайджан
Screenshot / Интерфакс Азербайджан
Ինտերֆաքս–Ադրբեջանի հրապարակման արտապատկերումը

Ամեն դեպքում Մամեդյարովը խաղաղապահներ մտցնելու հնարավորության մասին հիշատակել էր, և ամենայն հավանականությամբ, ոչ պատահական։

Սակայն կոնտեքստն այլ էր, գուցե թյուրըմբռնումը սկսել է հենց հետևյալ խոսքերի սխալ ձևակերպումից. «Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, ապա համանախագահները պետք է ավելի լավ հստակեցնեն իրենց առաջարկներն և հանդես գան դրանցով։ Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցի ուղղությամբ»։

Հասկանալի է, որ հոդվածի նախնական տարբերակի  հրապարակումից հետո  սխալը նկատել են և փոփոխել։

Սխալը տեսել էին նաև Minval.az–ում։ Ավելին, նրանք տեքստում ներառել են ծանոթագրությունն այն մասին, որ նշված նախադասությունը իրականությանը չի համապատասխանում։

Азербайджанские сми переврали слова Мамедъярова о миротворцах. minval.az
© Photo : Screenshot / minval.az
Minval.az-ի հրապարակման արտապատկերումը

Սակայն հետաքրքիր է, որ բազմաթիվ այլ կայքեր ամեն ինչ թողել են այնպես, ինչպես կար, թեև արդեն երկու օր է անցել։ Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունից գոյություն չունեցող նախադասությունները քաղաքագետների կողմից մեկնաբանությունների առարկա են դարձել։

Азербайджанские сми переврали слова Мамедъярова о миротворцах. axar.az
© Photo : Screenshot / axar.az
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից

Նման հայտարարությունների բացակայության անուղղակի ապացույց է դարձել նաև հետագայում azertag.az պետական գործակալությանը Մամեդյարովի տված հարցազրույցը, որտեղ որևէ խոսք չկա համանախագահների առաջարկած զորքի դուրսբերման և խաղաղապահներ մտցնելու մասին։

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Մամեդյարովի հայտարարությունը` ասելով, որ նրա պնդումները իրականությանը չեն համապատասխանում և նման մոտեցումն ապակառուցողական է։

Ըստ թեմայի

Արցախը բե՞ռ է, թե՞ հաղթաթուղթ. Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանից մինչև մեր օրեր
Երևանն ու Բաքուն 2–3 ամիս աշխատելու են Ղարաբաղի վերաբերյալ նոր փաստաթղթերի վրա. Մամեդյարով
Բալասանյան. «Քոչարյանի կալանավորումը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա»
Քոչարյանի կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է. ՀՀԿ
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Բաքու, Էլմար Մամեդյարով

Գլխավոր թեմաներ