10:25 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Ավտոբուս

Չարաբաստիկ ուղևորություն Մոսկվա–Երևան. Վրաստանում հայ ուղևորի են ձերբակալել

© Sputnik / Asatur Yesayants
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
3622 0 0

Մոսկվա–Երևան ավտոբուսի վարորդները դեռ Թբիլիսիում են, քանի որ նրանց անձնագրերը դեռ չեն վերադարձրել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Վրաստանում «Ավազառ Բուս» հայկական ուղևորափոխադրող ավտոբուսի (Մոսկվա-Երևան երթուղու) վարորդին ազատ են արձակել։ Սակայն ձերբակալել են նույն ավտոբուսի ուղևոր Վաղարշակ Հովսեփյանին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդի փաստաբանը` Գոչա Տեդիաշվիլին։

Հունիսի 22–ին Մոսկվայից մեկնած ավտոբուսը հատել էր Ռուսաստանի սահմանը, սակայն վրացի սահմանապահները չէին թողել, որ այն շարունակի ճանապարհը, քանի որ սրահում արգելված ապրանք էին հայտնաբերվել։ Ավտոբուսում գտնվող գիրոսկուտերի մեջ մոտ կես կիլոգրամ թմրանյութ է եղել։

Արդյունքում ուղևորներին այլ ավտոբուսով են Երևան բերել։ Ավտոբուսը սահմանի վրա էր մնացել։ Հունիսի 25–ին հայտնի էր դարձել, որ վարորդներից մեկին ձերբակալել են։ Նա Մցխեթ քաղաքի մեկուսարանում էր։ Երկրորդ վարորդի ու կասկածյալ վարորդի անձնագրերը վերցրել էին, որ նրանք չկարողանան մինչ քննության ավարտը լքել Վրաստանը։

«Ձերբակալված վարորդին ազատ են արձակել, բայց ձերբակալել են ուղևորներից մեկին, որը բեռը պետք է տեղ հասցներ»,  –ասաց Տեդիաշվիլին։

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվում են Հայաստան

Փաստաբանի խոսքով` վարորդները Թբիլիսիում են, քանի որ վրացական կողմը դեռ չի վերադարձրել նրանց անձնագրերը։ Փաստաբանն ասում է, որ անում են ամեն ինչ, որպեսզի փաստաթղերի հարցը լուծվի։

Ըստ թեմայի

Իտալիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիները 5-ն են. նոր տեղեկություն
Տղամարդը դիտմա՞մբ է նետվել ավտոբուսի առաջ. ինքնասպանության դեպքի մանրամասները
Դիվանագետները սնունդ են տարել Վերին Լարսում մնացած ավտոբուսի ուղևորներին
թեգերը:
թմրանյութ, Ռուսաստան, Դատարան, Վրաստանի Հանրապետություն, Սահման, ավտոբուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ