01:54 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Georgian Airways

Georgian Airways–ը ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի կբերի Երևանի միջոցով

© Sputnik / Михаил Фомичев
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Ուղևորները ստիպված չեն լինի լրացուցիչ վճարել փոփոխված երթուղու համար, պարզապես պետք է փոխեն տոմսերը ու ուղևորվեն Երևանով։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա և հակառակը չվերթների տոմսեր գնած մարդկանց կառաջարկի այլընտրանքային` Թբիլիսի-Երևան-Մոսկվա երթուղին։

Ավիաընկերության առևտրային փոխտնօրեն Թամար Թանդաշվիլին այս մասին ասել է այսօր վրացական Pirveli հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մոտ 40 հազար մարդ հուլիսի 8-ից մինչև հոկտեմբեր Թբիլիսի-Մոսկվա և հակառակը չվերթների տոմսեր է գնել։

«Ավիաընկերությունը որոշում է ընդունել գործընկեր հայկական ավիաընկերության օգնությամբ առաջարկել Թբիլիսի-Երևան-Մոսկվա երթուղին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուղևորները ստիպված չեն լինի լրացուցիչ վճարել փոփոխված երթուղու համար, պարզապես պետք է փոխեն տոմսերը ու ուղևորվեն Երևանով։

Թանդաշվիլու խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը 10-15 տոկոսով կավելացնի ավիաընկերության ֆինանսական ծախսերը։ «Ռուսական շուկան շատ կարևոր էր մեզ համար։ Ամեն օր Georgian Airways-ը կատարել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երեք չվերթ։ Ընկերությունը թռիչքներ է կատարել ոչ միայն Մոսկվա, այլ նաև Ռուսաստանի այլ քաղաքներ»,- նշել է նա։

Թբիլիսի-Երևան-Մոսկվա չվերթները կգործարկվեն հուլիսի 8-ից, օրը երկու անգամ։

Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ին ստորագրած հրամանագիրը, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է քաղաքացիների օդային փոխադրումներ կատարել (այդ թվում առևտրային) Ռուսաստանի Դաշնության տարածքից դեպի Վրաստանի տարածք։ Այդ օրվանից ուժի մեջ է մտնում նաեւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հունիսի 22-ի որոշումը ՌԴ տարածքում վրացական ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին։

Ռուսաստանի իշխանություններն այս քայլին գնացել են այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր։

Ըստ թեմայի

Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի
Վրաստանում գտել են «Վերին Լարսի» խնդրի լուծումը. ի՞նչ կտա դա Հայաստանի փոխադրողներին
Չարաբաստիկ ուղևորություն Մոսկվա–Երևան. Վրաստանում հայ ուղևորի են ձերբակալել
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Բողոքի ակցիա, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, ինքնաթիռ, Հայաստան

Գլխավոր թեմաներ