10:03 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Հիվանդանոց

Վիրավորները կտեղափոխվեն Հայաստան. մանրամասներ` Վրաստանում տուժածների առողջական վիճակից

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1698)
163 0 0

Ավտովթարից տուժածներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից  տուժած 3 քաղաքացիները վաղը կտեղափոխեն Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Գորիի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է արհեստական շնչառության սարքին միացված:

Մյուս 2-ը բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում։ Մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Նրանցից մեկին, ում առողջական վիճակը թույլատրում է տեղաշարժ, առավոտյան կտեղափոխեն Հայաստան»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է  նաև, որ պատահարից տուժած Գորիի հիվանդանոցում բուժում ստացող մյուս 2 մեր համաքաղաքացիներին այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Նա տեղեկացրել է, որ տեղի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են տեղաշարժման ենթակա։ Նրանք ևս կտեղափոխվեն Հայաստան։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից 2–ն անչափահաս, մահացել են, 5–ը` վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1698)

Ըստ թեմայի

Վրաերթ Երևանում. 60-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Սարսափելի դեպք Շիրակում. մայրը կախված է գտել 6 ամիս առաջ բանակից վերադարձած որդուն
Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ
թեգերը:
Վիրավոր, ավտովթար, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ