05:58 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Բաթում

Ռուսաստանցիները չեղարկում են ամրագրումները Վրաստանի հյուրանոցներում

© Sputnik / Arpi Beglaryan
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
19410

Վրաստանի Սև ծովի հանգստավայրերի բնակիչները, որոնց համար զբոսաշրջությունը եկամտի հիմնական աղբյուրն է, խիստ մտահոգված ռուսաստանցիների` իրենց հյուրանոցներում չեղարկումներով։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Ռուսաստանցի զբոսաշրջիկները զանգվածաբար սկսել են չեղարկել իրենց ամրագրումները Վրաստանի Կախեթիայի շրջանի մի քանի քաղաքների, Բաթումի և Քութայիսի հյուրանոցներում։ Այս մասին հայտնել է Վրաստանի զբոսաշրջային ազգային գործակալության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Սա կապված է ինչպես Ռուսաստանից Վրաստան ավիաչվերթների չեղարկման, այնպես էլ բազմաթիվ սկանդալների հետ, որոնք այժմ հրահրում է վրացական ընդդիմությունը։

Մարիամ Կվրիվիշվիլու հայտարարությամբ` Աջարիան և ծովամերձ քաղաքը լուրջ մարտահրավերի առաջ են կանգնել. մեծ քանակի հյուրանոցային ամրագրումներ են չեղարկվել։ Բնակչությունն այժմ խնդրում է և պահանջում պահպանել առկա շուկան։ Նույն իրավիճակն է Կախեթիում և Քութայիսում։

«Տեղի բնակիչները հետաքրքրվում են, թե ինչպես է կառավարությունը մտադիր գործել, որպեսզի պահպանի Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը։ Այդ շրջանների բնակչության համար զբոսաշրջությունն ամենակարևոր, երբեմն էլ նույնիսկ միակ եկամտի աղբյուրն է», – հայտարարել է Կվրիվիշվիլին։

«Խստորեն դատապարտում ենք «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի արարքը». Դմիտրի Պեսկով

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ավելի վաղ հրաման էր ստորագրել` արգելելով հուլիսի 8-ին ռուսական ավիաընկերություններին օդային ուղևորափոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան, իսկ տուրօպերատորներին խորհուրդ է տրվել Վրաստանի ուղղությամբ ուղեգրեր չվաճառել։

Ըստ թեմայի

Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի
Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ
թեգերը:
Հյուրանոց, Ծով, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ