16:01 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Դավիթ Գարեջի վանք

Վրաց-ադրբեջանական սկանդալ. Դավիթ Գարեջիից ադրբեջանցի սահմանապահները սրբապատկերներ են հանել

CC BY-SA 3.0 / ZiYouXunLu / David Gareja Monastery Complex, Georgia
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Ադրբեջանցի սահմանապահների գործողությունները Վրաստանի բնակիչների զայրույթն են առաջացրել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Դավիթ Գարեջի վանական համալիրում նոր միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով վրացական Առաջին ալիքին։

Վանական համալիրի տարածքում աշխատող զբոսավարն ասել է, որ ադրբեջանցի սահմանապահների գործողություններն են կոնֆլիկտի պատճառ դարձել։ Նրանք առանց որևէ թույլտվության սկսել են հանել Դավիթ Գարեջի վանական համալիրի եկեղեցիներից մեկի սրբապատկերները։ Տեղացիները զայրացել ու բողոքի ակցիա են իրականացրել։

Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ կարճ ժամանակ անց կրքերը հանդարտվել են ու հարցը լուծվել է։ Հղում անելով Վրաստանի իրավապահ մարմիններին` ալիքը հայտնում է, որ այժմ իրավիճակն այդ շրջանում հանդարտ է։

Վրաստանն ու Ադրբեջանը 446 կիլոմետր երկարությամբ ընդհանուր պետական սահման ունեն, դրա մեկ երրորդը սահմանազատված չէ։ Պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմանի վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին։

Դավիթ Գարեջի VI դարի վրացական վիմափոր վանական համալիրը գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանի վրա։ Հիշեցնենք` համալիրի մի մասը, որի մեջ մտնում է նաև Ուդաբնոյի վանքը, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Համալիրը կազմված է 20 ժայռափոր վանքից։ Գլխավոր եկեղեցին Սուրբ Դավիթի վանքն է։

Վրաստանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

Ադրբեջանական աղբյուրները Դավիթ Գարեջի համալիրն անվանում են Քեշիկչիդաղ ու այն «Ադրբեջանի քարե պատմությունն» են համարում։ Նրանց պնդմամբ՝ համալիրը «Կովկասյան Ալբանիայի պատմության մաս է»։

Ըստ թեմայի

Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի. Թինա Կանդելակին` սկանդալի մասին
Ռուսաստանցիները չեղարկում են ամրագրումները Վրաստանի հյուրանոցներում
Զախարովայի հայաստանյան այցը պատահական չէր, կամ Վրաստանի դեպքերը վտանգավոր հուն են մտել
թեգերը:
Սկանդալ, Եկեղեցի, Վանք, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ