10:25 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Բողոքի ակցիա վրաց–ադրբեջանական սահմանում

Վրաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ Դավիթ-Գարեջիում տեղի ունեցած միջադեպի պատճառով

© Sputnik / Alex Shlamov
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
177 0 0

Սահմանի վրա տեղի ունեցածը Բաքվում սադրանք են համարում և պահանջում են, որ Թբիլիսին հետաքննի միջադեպը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Դավիթ-Գարեջի վանական համալիրի տարածքում տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով Բաքվում Վրաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ ասվում է, որ նրանք միջադեպը գնահատում են որպես «երկու երկրների միջև կոնֆլիկտ հրահրելուն ուղղված սադրանք»։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հակառակ կողմից պահանջում է հետաքննել միջադեպը, համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել գերատեսչությանը կատարված աշխատանքի մասին», – ասվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ–ում նշում են, որ նման գործողությունները հակասում են «Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության ոգուն»։

Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ–ները, հղում անելով տեղի զբոսավարին, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ադրբեջանցի սահմանապահները առանց թույլտվության սկսել են սրբապատկերներ դուրս բերել Դավիթ-Գարեջիի եկեղեցիներից մեկից։ Արդյունքում տեղի բնակիչները հանդես են եկել բողոքով։

Վրաց–ադրբեջանական սահմանների սահմանագծման և սահմանազատման թեման արդիական է դարձել ապրիլի վերջին` սահմանի (որով անցնում է վրացական Դավիթ-Գարեջիի վանական համալիր տանող ճանապարհը) վիճահարույց հատվածում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ադրբեջանի սահմանապահները մի քանի օրով փակել էին վանք տանող ճանապարհը։ ԱԳՆ–ի մակարդակով բանակցությունների արդյունքում ճանապարհը բացել էին, սակայն, ԶԼՄ–ների տվյալներով, այժմ ադրբեջանական սահմանապահների թիվը հարակից տարածքում ավելացել է։

Վրաստանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

Դավիթ Գարեջին վրացական հնագույն քարանձավային վանքերի բացառիկ համալիր է։ Այն գտնվում է Թբիլիսիից 60կմ դեպի հարավ–արևելք, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը վանական համալիրը երկու մասի է բաժանում։

Ըստ թեմայի

«Մեծ ներուժ կա». Վրաստանի փոխվարչապետն ամփոփեց հանձնաժողովի նիստի արդյունքները
Վրաստանի Ստեփանծմինդա գյուղի մոտ ծեծել են հայ վարորդների
Ադրբեջանի չորս «ժանգոտ մեխերը». Լապշինը խոսել է ՄԻԵԴ-ում իր գործի ընթացքի մասին
թեգերը:
Դեսպան, Բողոքի ակցիա, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ