20:27 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Հայ բժիշկները Սիրիայում

Բժշկական պարագաներ` Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին

© facebook/ Արծրուն Հովհաննիսյան
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ պատերազմից տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ հումանիտար առաքելության խումբը Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ը, միջոցառումը կայացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին։

Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» բժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ պատերազմից տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։ Հոսպիտալի պետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես, առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

Հիշեցնենք` 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել փետրվարի 8-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Ըստ թեմայի

ՊՆ–ն մեկնաբանել է Սիրիայում հայկական առաքելությունը մեծացնելու հնարավորությունը
Զինյալները Սիրիայում գնդակոծել են ռուսական Հմեյմիմ ավիակայանը
Հայ ռեժիսորը Սիրիայում XXI դարի բարբարոսների մասին ֆիլմ է նկարահանում
թեգերը:
հիվանդանոց, Սակրավոր, Հալեպ, բժիշկ, Հայաստան, Սիրիա

Գլխավոր թեմաներ