00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրելու ենք ոչ թե հոգևոր առաջնորդի, այլ ժողովրդին ներկայացնող քաղաքական անձի. Էստուկյան

© AFP 2024 / OZAN KOSEБаграт Эстукян
Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլիսի պատրիարքի աթոռը ենթադրում է ակտիվ մասնակցություն քաղաքականությանը: Թեկնածությունները դիտարկելիս այդ գործոնը հաշվի կառնվի։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրություններն ավելի շատ քաղաքական իրադարձություն կդառնան, քան հոգևոր: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստաբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Անկանխատեսելի է ամեն բան. հայ համայնքը շահե՞ց Աթեշյանի պարտությունից

«Մենք փուլ առ փուլ մոտենում ենք պատրիարքի ընտրություններին։ Առայժմ անհասկանալի են հասարակական տրամադրությունները, քանի որ հայտնի չէ՝ պատրիարքի պաշտոնում ով կլինի թեկնածուն»,-ասաց Էստուկյանը։

Կան ենթադրյալ թեկնածուներ։ Բոլորը գիտեն, թե հատկապես ով կառաջադրի թեկնածությունը, բայց առայժմ դա ոչ պաշտոնական է։ Առաջադրումից հետո մրցակցությունը կտրուկ կակտիվանա։

Էստուկյանն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ պատրիարքի աթոռը ենթադրում է ոչ միայն հոգևոր, այլ նաև քաղաքական կապ։

«Պաշտոնապես ոչ ոք չի հայտարարում այդ մասին, բայց իրավիճակն այնպիսին է, որ մեզ մոտ պատրիարքի աթոռն ավելի շատ քաղաքական ազդեցություն է ունենում, քան հոգևոր։ Բանն այն է, որ պատրիարքին տալիս են «միլլեթ բաշիի» կոչում, ինչը նշանակում է «ժողովրդի առաջնորդ»», - նշեց Էստուկյանը։

Նրա խոսքով՝ պատրիարքները սիրում են ասել, որ իրենք հոգևորականներ են, կապ չունեն քաղաքականության հետ։ Բայց նրանց գործը քաղաքական է. պետությունը բոլոր քաղաքական հարցերով շփվում է պատրիարքի հետ, և հենց այդ պատճառով էլ համայնքն ընտրելու է «ժողովրդի ղեկավար»։ Պատրիարքի համար այդ դեպքում կարևոր է ոչ թե ամենամոլի հավատացյալ լինելը, այլ հայ ժողովրդի շահերն առավելագույնս պաշտպանելը։

«Մենք ընտրելու ենք ոչ թե հոգևոր առաջնորդի, այլ ժողովրդին ներկայացնող քաղաքական անձի»,-ասաց Էստուկյանը։

здание Константинопольской Патриархии - Sputnik Արմենիա
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը կրկին հետաձգվում է

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ստացավ 11, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը` 13 ձայն։

Պոլսո Հայոց պատրիարք 62-ամյա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել էր մարտի 8-ին։ Նա 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի կոմայի մեջ էր։

Պատրիարքի տեղապահի պաշտոնը մի քանի տարի զբաղեցնում էր Աթեշյանը։

Ո՞վ կդառնա Պոլսո պատրիարք, և ի՞նչ դիրքորոշում ունի հայ համայնքը. թոհուբոհը սկսվել է

Ստամբուլի վարչակազմին արդեն հայտարարություն է ներկայացվել՝ պետական մարմինների հետ Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունների օրը համաձայնեցնելու համար։

Լրահոս
0