01:56 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
255 0 0

Վրացի պատգամավոր Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը տարածողն ու նրա հանցակիցը համակրում էին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Վրացի պատգամավոր Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը տարածող Դմիտրի Անդրեևը հայաստանյան կալանավայրերից մեկում գտնվելու ընթացքում շփում է ունեցել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ։

Այս մասին նշվում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի ռեպորտաժում։

Տեսանյութն ապօրինի կերպով նկարահանվել է թաքնված տեսախցիկով՝ 2012 թվականի մայիսին։ Դրա համար 2016 թվականին Վրաստանի կառավարության որոշ բարձրաստիճան անձինք են դատապարտվել։

Սկանդալային տեսանյութը համացանցում սկսել են տարածել հունվարի 28-ին։ Այս պահին դրա պահպանման ու սոցցանցերով և բջջային հավելվածներով զանգվածային տարածման համար 19 մարդ է ձերբակալվել։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն` Վրաստանի քաղաքացի Դմիտրի Անդրեևը պատիժ է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում կանխամտածված սպանության համար։ Հեռուստաալիքի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՀՀ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Հայկական» սկանդալ Վրաստանում. պատգամավորն անպարկեշտ առաջարկ է արե՞լ տնօրենին

«Անդրեևն արդեն մի քանի տարի է պատիժ է կրում մարդասպանության համար։ Մի քանի ամիս առաջ նրա խցիկում հեռախոս է հայտնաբերվել։ Այն առգրավվել է ու փոխանցվել է վրացական իրավապահ մարմիններին», – ասել է Նավիկյանը «Իմեդիի» հետ հարցազրույցում։

Տեսանյութը Facebook–ի մեսենջերով Անդրեևին ուղարկել է Ռուսաստանի քաղաքացի Մզիա Դոլբաձեն։ Ռեպորտաժում նշվում է, որ անհասկանալի է` ինչով է Դոլբաձեն զբաղվում Ռուսաստանում։ Հայտնի է, որ նա համակրում է Միխեիլ Սաակաշվիլուն։

Հեռուստաալիքը Անդրեևի ու Դոլբաձի նամակագրությունը հրապարակել է տեսանյութի փոխանցման օրը։ Այդ նամակագրության մեջ Անդրեևը հանդես է գալիս որպես Բոբա Լոտատիձե։

Նա մի քանի անգամ հարցում է Մզիային` արդյո՞ք դա Բեսելիան է, քանի որ հեռախոսով լավ չի երևում։ Համոզվելով, որ դա պատգամավորն է` Լոմտատիձեն (այսինքն` Անդրեևը) շնորհակալություն է հայտնում Մզիային ու ավելացնում է. «հիմա նրան ցույց կտամ»։

Հեռուստաալիքը պարզել է, որ հայաստանյան կալանավայրում գտնվելու ժամանակ Անդրեևը ակտիվ շփում է ունեցել Սաակաշվիլու հետ։ «Իմեդին» հրապարակել է Վրաստանի նախկին նախագահի ու Անդրեևի նամակագրությունը, որում բանտարկյալը Սաակաշվիլուց օգնություն է խնդրում։

Անդրեևի փաստաբան Թեմուր Օրկոդաշվիլին չի բացառում, որ իր պաշտպանյալը կարող էր կապ ունեցած լինել Սաակաշվիլու հետ։ Նա նշել է, որ Անդրեևը կողմ է «Միասնական ազգային շարժում» կուսակցությանն ու շփում է ունեցել նախկին նախագահի հետ։

Հիշեցնենք` Անրդեևին ու Դոմբաձեին արդեն մեղադրանքներ են ներկայացվել անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն տարածելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց համար որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ըստ թեմայի

Վրաստանի Ստեփանծմինդա գյուղի մոտ ծեծել են հայ վարորդների
Վրաստանի ողբերգական վթարից հետո Հայաստան տեղափոխված 16-ամյա աղջկան վիրահատել են
Վրաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ Դավիթ-Գարեջիում տեղի ունեցած միջադեպի պատճառով
թեգերը:
սեքս, Պատգամավոր, Սկանդալ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ