17:25 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
478 0 0

Ավիափոխադրողը նախատեսում է նոր չվերթն իրականացնել շաբաթական երեք անգամ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik.  MyWay Airlines վրացական ավիաընկերությունը նախատեսում է տրանզիտային չվերթեր սկսել Մինսկից դեպի Մոսկվա, քանի որ Երևանով չվերթերի համաձայնեցումը երկար ժամանակ է պահանջում,

Sputnik Գրուզիային հայտնել է վրացական ավիաընկերության  կոմերցիոն տնօրեն Իգոր Ապցիաուրին։

Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթերը դադարեցվել են հուլիսի 8-ից`Թբիլիսիում տեղի ունեցած հակառուսական ակցիաների հետևանքով։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ–ն, անվտանգության նկատառումներից ելնելով, ռուսաստանցիներին կոչ էր արել հրաժարվել Վրաստան այցելություններից։

Ապցիաուրիի խոսքով` MyWay Airlines ընկերությունը Մինսկի տարածքով թռիչքներ իրականացնելու թույլտվություն ունի. այժմ անհրաժեշտ է Բելառուսի քաղավիացիայի գործակալության թույլտվությունը։

«Օգոստոսի վերջին սպասում ենք նրանց պատասխանին»,-ասել է նա։

Ավելի վաղ Georgian Airways վրացական ավիաընկերությունը իր ուղևորներին առաջարկել էր Երևանից Մոսկվա տրանզիտային չվերթեր, որոնք  իրականացվում են շաբաթական երկու անգամ։

Այն Վրաստանից Ռուսաստան ամենաարդյունավետ և ամենակարճ ճանապարհն է։ Սակայն, որպեսզի ավիաընկերությունը չվերթերի թույլտվություն ստանա, ժամանակ է հարկավոր, այդ պատճառով MyWay Airlines–ն իր համար այլընտրանք է ընտրել։

«Երևանն ամենակատարյալ տրանզիտային ճանապարհն է, քանի որ այն շատ մոտ է Թբիլիսիին, նույնիսկ երկու անգամ կարճ, քան Թբիլիսի–Մինսկ երթուղին։ Սակայն, մեր ընկերությունը այդ պահին Երևանով տրանզիտային երթուղիների թույլտվություն չուներ։ Իսկ գործընթացն առնվազն 3 ամիս կտևի մինչև ձմեռային սեզոնի մեկնարկը, ինչը ձեռնտու չէ», – հայտարարել է Ապցիաուրին։

Ինչպես չսխալվել Հայաստանում տուրօպերատոր ընտրելիս. փորձագետի խորհուրդները

 MyWay Airlines  վրացական ավիաընկերության կոմերցիոն տնօրենը բելառուսական կողմից դրական արձագանքի հույս ունի. հաջողելու դեպքում Մինսկով տրանզիտային երթուղու առավելությունը Երևանի համեմատ, չվերթերի հաճախականությունը կլինի։

Ուղևորները սպասել են «Զվարթնոցում», բայց Երևան–Վիեննա չվերթը չի կայացել

Նշենք, որ դեպի Մոսկվա ուղիղ չվերթեր իրականացնելու արգելքից հետո ընկերությունը մի քանի միլիոն դոլարի վնաս է կրել։

Ըստ թեմայի

«Զվարթնոցին» մոտենալու ընթացքում օդանավին հեռակառավարվող անօդաչու է մոտեցել. Քաղավիացիա
«Զվարթնոցում» ուղևորի համար տաքսիստները ծեծել են իրար. տեսանյութ
Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներին. տեսանյութ
թեգերը:
Մոսկվա, չվերթ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ