09:19 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Վերին Լարս

Լույս թունելի վերջում, կամ ինչու «Վերին Լարսի» խնդիրը անհնար է լուծել առանց Վրաստանի

© Sputnik / Alex Shlamov
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
169 0 0

Մայրուղու ընդլայնումն ու «Վերին Լարսի» անցողունակության ավելացումը նոր տնտեսական ու աշխարհաքաղաքական հեռանկարներ կբացի Հայաստանի համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ռուսաստանի կողմից նախատեսվող «Վերին Լարս» անցակետի արդիականացումը դրական կանդրադառնա բեռնատարներ ու մարդատար մեքենաներ երթևեկության վրա։ Սակայն այդ քայլի ազդեցությունը կզգացվի միայն ամառվա ընթացքում, իսկ ահա ձմռանը Լարս տանող ճանապարհը, միևնույնն է, բարդ կլինի։ Փորձագետները Հայաստանում ու Վրաստանում վստահ են սրանում։

2020 թվականին Ռուսաստանը մտադիր է վերազինել «Վերին Լարս» անցակետը։ Դրա անցողունակությունը հասնելու է օրական 3800 տրանսպորտային միջոցի։ Ի սկզբանե, անցակետի կառուցման ժամանակ ենթադրվում էր, որ այնտեղով օրական պետք է անցնեն 170 բեռնատար, 300 մարդատար ու 30 ավտոբուս։ Մինչդեռ 2019 թվականին «Վերին Լարսով» օրական միջինն անցնում է 650 բեռնատար ու 1700 մարդատար մեքենա։ Ամենածանրաբեռնված շրջանում (մայիսի վերջից սեպտեմբեր) այդ ցուցանիշները կտրուկ աճում են։

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ողջունել է ռուսական կողմի նախաձեռնությունը։

«Եթե խոսքն ամառվա մասին է, ապա թրաֆիկը մեկից երեք օր է ձգձգվում, ոչ ավելի։ Դա վատ է, բայց աղետալի չէ։ Բնականաբար, անցակետի անցողունակության ավելացման հետ, սպասելաժամանակն էլ կկրճատվի», – ասաց Բաղդասարյանը։

Վերին Լարս տանող ճանապարհի որոշ հատվածում կարգելվի կոնկրետ մեքենաների երթևեկությունը

Սակայն հայ փոխադրողների համար կարևոր է ձմեռվա ընթացքում կրճատել սպասման ժամանակը։ Բաղդասարյանը նշեց, որ սովորաբար ձմռանը ձնահոսքի սպառնալիքի պատճառով նրանք ստիպված են մի քանի օր մնալ Վրաստանի տարածքում։ Արդյունքում հսկայական հերթեր են գոյանում, հետևաբար, միայն անցակետի արդիականացումը չի օգնի ամբողջովին լուծել խնդիրը։

Քվեշեթ–Կոբի ճանապարհը փրկությու՞ն է

Փոխադրողների համար փրկություն կարող է դառնալ Կոբի–Քվեշեթ ճանապարհի շինարարությունը։ Դա «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհի ամենախնդրահարույց հատվածն է։ Ձմռանն այդ հատվածը պարբերաբար փակվում է ձյան տեղումների պատճառով։ Նախագծի համաձայն` Վրաստանի իշխանությունը մտադիր է կառուցել 22,7 կիլոմետրանոց ճանապարհ, վեց կամուրջ ու հինգ թունել, որոնց թվում է Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելը։

Նախագիծը 3,5 միլիարդ դոլար կարժենա ու դեռ հայտնի չէ` երբ է այն լիովին իրագործվելու։ Վրացական կողմը դեռ նոր է որոշել Կոբի–Գուդաուրի (Կոբի––Քվեշեթ ճանապարհի մի մասը) ճանապարհի հատվածի արդիականացման թենդերի հաղթողին։

«2017 թվականին «Սպայկա» ընկերութան սեփականատերը Վրաստանի իշխանությանն առաջարկել էր որպես ներդրող մասնակցել նախագծին ու ներդրումներ գտնել ճանապարհի կառուցման համար` գիտակցելով այդ հատվածի նշանակությունը Հայաստանի համար։ Վրացական կողմը պատասխանել էր, որ իրենք ֆինանսավորման հետ կապված խնդիր չունեն», – պատմեց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ ներկայիս իրավիճակում այդ նախագծի իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև «Վերին Լարս» անցակետի ավտոմոբիլային ճանապարհն ամենաարդյունավետն է այլ ուղիների համեմատ։

Նրա հետ համամիտ է նաև Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը։ Նա վստահ է, որ առանց վրացական նախագծի «Վերին Լարսի» հերթերի հարցը չի լուծվի։

«Վերին Լարսով» հոսքը 6 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը. Հայաստանում ՌԴ դեսպանատուն

«Ռուսաստանի կողմից անցակետի արդիականացումը դրական կանդրադառնա անցողունակության վրա։ Բայց ավելի կարևոր է ավելացնել բուն ճանապարհի անցողունակությունը, քանի որ այսօր հենց դա է կանգնեցնում մեքենաների հոսքը», – ասաց Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում։

Ի՞նչ հեռանկարներ կբացվեն Հայաստանի համար

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան մեզ հետ զրույցում նշեց, որ անցակետի արդիականացումը դրական կանդրադառնա երթևեկության վրա։ Դրա հաշվին անցակետում սպասելաժամանակը կրկնակի կկրճատվի։

ԵԱՏՄ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեքենաների մայրուղու ընդլայնումն ու «Վերին Լարս» անցակետի անցողունակությունը թույլ կտա ավելացնել Ռուսաստանի ու Հայաստանի ապրանքաշրջանառությունը։

«Դա նախևառաջ ձեռնտու է Հայաստանին։ Ավտոմեքենաների հաղորդակցության հնարավորությունների ընդլայնումը Ռուսաստանի ու Հայաստանի միջև շատ կարևոր է նաև աշխարհաքաղաքական տեսակետից, քանի որ հնարավորություն է տալիս Մոսկվա–Երևան–Թեհրան տրանսպորտային մայրուղի ունենալ», – ասաց Լեպեխինը։

Մայրուղու նշանակությունն ավելանում է` հաշվի առնելով, որ այսօր ակտիվացել է հաղորդակցությունը ոչ միայն Արևմուտքից Արևելք, այլև Հյուսիսից Հարավ։ Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարցում (իսկ Իրանի միջոցով նաև ասիական երկրների) շահագրգռված են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը։ Այդ երկրները կարող են Հայաստանի միջոցով հասնել Իրան։

Լարսի համար այլընտրանք կա՞

Եղիշե Հովհաննիսյանը կարծում է, որ «Վերին Լարսի» ամենահամար այլընտրանքը Իրանի միջով անցնող ճանապարհն է։ Հայկական ապրանքները կարող են Երևանից տարվել Ջուղա (Իրանի հյուսիս–արևմուտքում – խմբ.), այնտեղից` Թուրքմենստան, Ղազախստան կամ ռուսական քաղաքներ` Օրենբուրգ կամ Օմսկ։

Երկրորդ տարբերակը Երևանից գնում են իրակական Էնզելի, իսկ այնտեղից` լաստանավով Ռուսաստանի մարզի Օլյա Աստրախանովի ծովային նավահանգիստ։

Երևանը կդառնա գլխավոր տրանսպորտային հանգույց ու առաջ կանցնի Բաքվից. ի՞նչ է պետք անել

Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (Հարավային Օսեթիայի միջանցքը, Դաղստանով Ավարա-կախեթական և Վերին Լարսի ճանապարհները) և երկաթուղայինը (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով)։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նառ (Հյուսիսային Օսեթիա)–Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայով։

Այն երկար է Լարսից 80 կմ–ով, բայց նախընտրելի է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի շնորհիվ։

Ըստ թեմայի

ՌԴ–ի և Վրաստանի հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի համար. նախարար
«Իրականում». Վրաստանի երկխոսությունը Մոսկվայի հետ անչափ կարևոր է Հայաստանի համար
Քահանան հերքում է. Բաթումի հայկական եկեղեցին Վրաստանի պահպանությանը չի հանձնվել
թեգերը:
ավտոմեքենա, Ռուսաստան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Վերին Լարս, Լարս

Գլխավոր թեմաներ