08:58 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

«Ռուսթավի–2-ի» նախկին գլխավոր տնօրենը մեղադրվում է հեռուստաընկերության ունեցվածքի յուրացման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել սկանդալներով հայտնի «Ռուսթավի–2» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։

Գվարամիան կարծում է, որ գործը շինծու է, և դրա հեղինակը Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործող առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին է։

Գվարամիան մեղադրվում է առանձնահատուկ խոշոր չափի միջոցների յուրացման ու ծառայողական դիրքի չարաշահման մեջ, որի պատճառով «Ռուսթավի–2» հեռուստաալիքը չի կարողացել ստանալ 6 միլիոն 800 հազար լարի (մոտ 2,3 միլիոն դոլար)», մինչդեռ Գվարամիան հերքում է բոլոր մեղադրանքները։

«Վրաստանում ներքաղաքական պայքարի նոր փուլ է սկսվել»․ Մելիքյան

«Վստահ էի, որ ինձ մեղադրանք կառաջադրեն։ Բայց չկարողացան մեղադրել այն հարցերում, որտեղ փնտրում էին։ Այն, ինչի մեջ ինձ մեղադրում են, անհեթեթություն է»,– ասել է Գվարամիան «Ռուսթավի–2–ի» հետ հարցազրուցյում։

Սակայն ամենամեծ սուտը նա համարում է  կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները։

«Դա չեմ ների առնետ Իվանիշվիլիին, քանի որ կոռուպցիան իր համար կարմիր թել է»,– ասել է նա։

«Ռուսթավիի–2–ի» նախկին ղեկավարը հայտնել է նաև, որ մտադիր է դատախազություն դիմել։

Հիշեցնենք` Գլխավոր դատախազությունը Գվարամիայի գործը սկսել է քննել օգոստոսի 1–ին։ Գործը հարուցվել է նախկին սեփականատեր Նինո Նիժարաձեի (նրան էր պատկանում հեռուստաընկերության բաժնետոմսերի 9%-ը) բողոքից հետո։ Դրան նպաստել են նաև նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիայի դիմումները։

Պուտինին հայհոյելու համար «Ռուսթավի 2» հեռուստահաղորդավարին հեռացրել են աշխատանքից

Գվարամիան պաշտոնից ազատվել  էր հուլիսի 18–ին, որին  նախորդել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։ Այն անթույլատրելի էր համարել «Ռուսթավի–2-ի» իրավաբանների ու դրա սեփականատերերի բողոքները վրացական դատավարության նկատմամբ։

Նրանք ՄԻԵԴ էին դիմել այն բանից հետո, երբ Վարստանի բարձրագույն դատարանը 2017 թվականի մարտին ուժի մեջ էր թողել երկու ստորին ատյանների որոշումն այն մասին, որ ընկերությունը պետք է փոխանցվի դրա նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին ու նրան պատկանող «Պանորամա» ընկերությանը։

Ըստ թեմայի

Սաակաշվիլու մատը խա՞ռն է. Բեսելիայի ինտիմ տեսանյութի հետ կապված նրա անունն է շրջանառվում
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել. ԶԼՄ
ՌԴ–ի և Վրաստանի հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի համար. նախարար
թեգերը:
Մեղադրանք, Բիձինա Իվանիշվիլի, Տնօրեն, Հեռուստատեսություն, «Ռուսթավի–2», Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ