00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում իրավիճակի սրացումը կարող է անդրադառնալ Արցախի վրա. Լուկյանովը սցենարներ է թվարկել

© Sputnik / Aram NersesyanВоеннослужащий армянской армии на боевой позиции
Военнослужащий армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը խոսել է իրանական հարցի սրացումից տարածաշրջանում ստեղծվող հավանական սցենարների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Իրանի շուրջ ցանկացած լուրջ սրացում այսպես թե այնպես կարող է անդրադառնալ նաև Հարավային Կովկասի վրա։ Ռուսաստանն ամեն բան կանի, որ այդ ցնցումները չանդրադառնան արցախյան հանգույցի վրա։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։

Իրավիճակն այժմ այնպիսին է, որ Հարավային Կովկասը Իրանից և, ընդհանուր առմամբ, Միջին Արևելքից առանձնացնել ոչ մի կերպ չի ստացվի։ Եվ եթե ինչ–որ տեղ ինչ–որ գործընթացներ են տեղի ունենում, դրանք իրենց արձագանքն են գտնում ողջ տարածաշրջանում։

Министр иностранных дел Исламской Республики Иран Мухаммад Джавад Зариф во время совместной пресс-конференции по итогам трехсторонней встречи в Москве с главами МИД России и Турции (28 апреля 2018). Москвa - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Փաստորեն ԱՄՆ-ի դիվանագիտությունը անզոր գտնվեց Իրանի ԱԳ նախարար Զարիֆի դեմ

«Իրանում իրավիճակի սրացումն անխուսափելիորեն կանդրադառնա հարևան երկրների վրա և առաջին հերթին` Ադրբեջանի, Թուրքիայի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի վրա այն բոլորովին չազդել չի կարող», – ասաց Լուկյանովը։

Իրանի շուրջ իրավիճակը վերջին ամիսներին շարունակում է չափազանց լարված մնալ։ Վաշինգտոնն ու Թեհրանը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում միմյանց հասցեին։ Խոցված անօդաչուների և լցանավերի ձերբակալումների հետ կապված պատմությունները միայն սրեցին իրավիճակը։ Սակայն, քաղաքագետի կարծիքով, անկախ ԱՄՆ նախագահական վարչակազմի ռազմատենչ հայտարարություններից, ամերիկացիները պատերազմի պատրաստ չեն։

«Տեսակով Թրամփը մարտիկ չէ։ Նա այլ հոգեբանության տեր մարդ է։ Ընդհանրապես պարադոքս է, բայց Թրամփը վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահն է եղել։ Նա իշխանության ղեկին է արդեն 2.5 տարի և դեռ որևէ պատերազմ չի սկսել։ Այն դեպքում, երբ և՛ ավագ Բուշը, և՛ Քլինթոնը, և՛ կրտսեր Բուշը, և՛ Օբաման այդքան ժամանակահատվածում արդեն ԱՄՆ–ին ինչ–որ գործողությունների մեջ էին ներքաշել աշխարհի այս կամ այն ծայրում», –նշում է Լուկյանովը։

ԱՄՆ նախագահը վախեցնում է, պատժամիջոցներ է կիրառում, ցուցադրում է ուժը, բայց չի պատերազմում։ Մշտական ռազմատենչ հայտարարությունները համադրելով տնտեսական ճնշման հետ` նա հույս ունի ինչ–որ կերպ լուծել Իրանի միջուկային խնդիրը։

Мгер Маркарян - Sputnik Արմենիա
ՄԱԿ ԱԽ նիստում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի և ՀՀ խաղաղ բնակչության թիրախավորումը

Միևնույն ժամանակ, Լուկյանովի կարծիքով, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ է ուզում ԱՄՆ–ն Իրանից` ռեժիմի փոփոխությո՞ւն, փոխզիջում այս կամ այն հարցո՞ւմ։ Ինչևէ, վտանգավոր իրավիճակ է։  Իրանն ամենևին էլ հիասքանչ վիճակում չի գտնվում` անկախ իշխանության ակտիվ հայտարարություններից։ Ներսում հասարակության վիճակը նույնպես շատ բարդ է, և չի կարելի ասել, որ բոլորը մի մարդու նման պատրաստ են ևս 40 տարի հանդուրժել դժվարություններն ու զրկանքները, միայն թե չխոնարհվեն ամերիկացիների առաջ։

«Բայց, եթե հանկարծ ինչ-որ զանգվածային ապակայունացում լինի, վախենամ, որ ալիքները կարող են հարվածել Հարավային Կովկասի ցավոտ կետերին, այդ թվում` Արցախին։ Երբ ընդհանուր տարածաշրջանային ապակայունացում է սկսում, ապա «նավակը ճոճելու» բազմաթիվ գայթակղություններ են առաջանում», – կարծում է ռուսաստանցի փորձագետը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը չգիտի` ինչպես են քննչական փաստաթղթերն ընկել BBC–ի ձեռքը

Այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան Մերձավոր Արևելքում կոնֆլիկտային սցենարները կանխելու մեխանիզմներ ունի, Լուկյանովը պատասխանեց, որ Ռուսաստանը որոշակի ցուցադրական ժեստեր անում է։ Այդ համատեքստում հետաքրքրական էր Օրմուզի նեղուցում ՌԾՆ ռուս–իրանական համատեղ զորավարժությունների անցկացումը։ Նմանատիպ զորավարժություններ Իրանի հետ անցկացրեց նաև Չինաստանը։ Լուկյանովը կարծում է, որ անկասկած, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը Իրանի համար չեն պատերազմի, սակայն ինչ–որ ռազմատեխնիկական աջակցության ազդանշաններ Մոսկվան և Պեկինը պատրաստ են ուղարկել, ինչն էլ և անում են։

Լրահոս
0