13:42 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանն արդեն ժամանել է Դամասկոս` մարդասիրական բեռը դիմավորելու համար, որն առաքվելու է ավտոմեքենաներով։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանից Սիրիա ուղարկվող մարդասիրական բեռը տեղ կհասնի այսօր` օգոստոսի 25–ին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասացին հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Մարդասիրական բեռն ուղարկելու մասին դեռ օգոստոսի 15–ի կառավարության նիստում հայտարարել էր Հայաստանի ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։

Բեռի առաքումն ապահովել է Հայ–ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը։ Դրա համատնօրեն Պավել Գյոզալյանն արդեն ժամանել է Դամասկոս` դիմավորելու համար բեռը, որը տեղ է հասցվելու ավտոմեքենաներով։

Ընդհանուր առմամբ Սիրիա են ուղարկել 52,5 տոննա մսային և 35 տոննա ձկնային պահածոներ, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև 14,5 տոննա չոր մթերք։

ՀՀ ՊՆ–ն փետրվարի 8-ին հայտարարել էր, որ 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների առաջին խումբն ուղարկել Սիրիա։

Ոչ թե խոսքով, այլ գործով. ինչպես է Հայաստանը Սիրիայում օգնում Ռուսաստանին

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։Նման առաքելություն Սիրիա ուղարկելու մասին հայտարարվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում տարվող մարդասիրական գործողությունները իրենց մասշտաբով աննախադեպ հայ-ռուսական մարդասիրական նախագիծ էր անվանել։

Ըստ թեմայի

«Հսկայական աշխատանք է». Շոյգուն կարևորում է Հայաստանի օգնությունը Սիրիայի բնակչությանը
«Ես հաղթահարեցի քաղցկեղը». Սիրիայի առաջին տիկինը պատմել է բուժման մասին
Սիրիայի Մեծ Մուֆթին ՀՀ իշխանություններին և ժողովրդին փոխանցել է իրենց երախտագիտությունը
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Ռուսաստան, Հայաստան, Սիրիա

Գլխավոր թեմաներ