00:45 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը

Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

© Photo : official site of the MoD of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
3710

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան, Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ