12:52 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Լյուբով Ուսպենսդկայա

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել. տեսանյութը բարկացրել է ադրբեջանցիներին

© Sputnik / Asatur Yesayants.
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
7855110

Ադրբեջանցի օգտատերերը տեսանյութի տակ ջղային մեկնաբանություններ են գրում երգչուհու հասցեին ու կոչ են անում նրան իրենց երկիր չթողնել։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Տեսանյութը, որում ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հայկական երգ է երգել, համացանցում բուռն արձագանք է առաջացրել ու ադրբեջանցի օգտատերերի կողմից քննադատության արժանացել։

«Այսպես են զվարճանում հայերը». Ուսպենսկայան զայրացրել է երկրպագուներին

«Համերգից հետո ադրբեջանցիներն ինձ ռեստորան տարան։ Մենք խմեցինք, ու ինձ խնդրեցին երգել։ Ես այնքան հարբած էին, որ չէի հասկանում` ուր եմ։ Սկսեցի հայերեն երգել «Անդրանիկ, Սերոբ...»։ Ադրբեջանցի երաժիշտները մի քանի րոպե նվագակցում էին, հետո վեր կեցան ու գնացին», – պատել է երգչուհին։

Դրանից հետո նա դաշնամուրի մոտ է նստել ու հայերենով Հայաստանի հանդեպ սիրո մասին երգ երգել, իսկ կադրից դուրս ձայնը կրկնում է. «Ջան, Լյուբա, ջան»։

Ինչպես Արուս Տիգրանյանը կերավ մատուցողի բերած կտրոնը. զվարճալի տեսանյութ

Մեկնաբանություններում ադրբեջանցի օգտատերերը կոպիտ խոսքերով քննադատել են երգչուհուն, անգամ սեռական բնույթի հայհոյանքներ գրել։ Նրանք կոչ են անում Ուսպենսկայային Ադրբեջան չթողնել։ Ոմանք առաջարկել են ԷՄին Աղալարովին ուղարկել այս տեսանյութը, որ նա էլ չհրավիրի երգչուհուն Բաքվում անցկացվող «Ժառա» փառատոնին։

Ըստ թեմայի

Ուսպենսկայան երգել է փողոցում` տոմսի գումար հավաքելու համար. ԶԼՄ
Լյուբով Ուսպենսկայան սափրել է 29–ամյա դստեր գլուխը` կորցրած ատամների պատճառով. տեսանյութ
«Լիակատար դեգրադացում». հայտնի քննադատն այսպես է որակել Բաքվում կայացած «Ժառա» փառատոնը
թեգերը:
ադրբեջանցի, Ադրբեջան, հայեր, հայերեն, Բաքու, Համերգ, երգչուհի, երգ, Լյուբով Ուսպենսկայա

Գլխավոր թեմաներ