15:45 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Գեորգի Գախարիա

Խորհրդարանը վստահություն հայտնեց. Գեորգի Գախարիան դարձավ Վրաստանի նոր վարչապետը

Sputnik
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Վրաստանի խորհրդարանի կիրակնօրյա լիագումար նիստը նվիրված էր Գեորգի Գախարիայի գլխավորությամբ նոր կառավարության կազմի հաստատմանը։ Մինչ այդ Գախարիան զբաղեցնում էր Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik.  Կիրակնօրյա նիստին Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց նոր կառավարությանը` ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ։

 «Վստահությունը հայտնել են, որոշումն ընդունված է։ Շնորհավորում եմ»,–նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն։

Այդպիսով, պատգամավորները հաստատեցին նոր վարչապետին, նախարարների կաբինետի թարմացված կազմն ու կառավարության ծրագիրը։ Նրան աջակցեց օրենսդրական մարմնում ներկայացված 150 պատգամավորներից 98–ը։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցում. դեմ ձայն չի եղել։

Տարածաշրջանը «եռում» է. Բախտաձեի հրաժարականը ինչպես կանդրադառնա հայ-վրացական կապերի վրա

Կառավարության նոր կազմում ընդամենը երկու փոփոխություն կա։ Գախարիան Վրաստանի ներքին գործերի նախարարի թափուր պաշտոնին ներկայացրեց  Վախթանգ Գոմելաուրիի թեկնածությունը, որը մինչ այդ գլխավորում էր  պետական անվտանգության ծառայությունը, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը Լևան Իզորիայի փոխարեն զբաղեցրեց նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին։

Միևնույն ժամանակ, Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի բազմամարդ ակցիա է ընթանում վարչապետի պաշտոնում ներքին գործերի նախկին նախարարին Գեորգի Գախարիային նշանակելու դեմ։

Գախարիան նախկինում զբաղեցնում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, 2017 թվականի նոյեմբերից գլխավորում էր ՆԳՆ–ն։ Կանխատեսում էին, որ նա վարչապետի աթոռը կզբաղեցնի դեռևս 2018 թվականի հունվարին, սակայն այն ժամանակ վարչապետը Գեորգի Կվիրիկաշվիլին էր։

Հայաստանի միջնորդությունը փակ դռների հետևում. ինչպես լուծել ռուս–վրացական ճգնաժամը

Վրաստանում վերջին երկու տարվա ընթացքում բողոքի զանգվածային ակցիաների երեք ալիք է բարձրացել։ Ամեն անգամ ակտիվիստները վարչապետի հրաժարականի հետ մեկտեղ պահանջում էին, որ Վրաստանի Գեորգի Գախարիան լքի ՆԳՆ ղեկավարի պաշտոնը։

Ըստ թեմայի

Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանին սահմանափակումներ է մտցնելու կցորդիչով բեռնատարների համար
Վերանյան. «Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում Վրաստանին իրենց տանդեմին միացնելու համար»
Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»
Հայաստանն առաջինը կլինի. ինչն է խանգարում, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակն այցելի Երևան
թեգերը:
Ընտրություններ, Գեորգի Գախարիա, Վարչապետ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ