16:54 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Վարդան Ոսկանյան

Որ չտուժեն հայ–իրանական հարաբերությունները. ինչ է առաջարկում իրանագետը ՀՀ կառավարությանը

© Sputnik / Asatur Yesayants
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
17710

Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումն իրանական ԶԼՄ–ներում դրական արձագանքի չի արժանացել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը պետք է հյուպատոսություն բացի իրանական Թավրիզում. դա ոչ միայն ճիշտ դիվանագիտական քայլ կլինի, այլև գործնական նշանակություն կունենա տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով` Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը միշտ բարձր է եղել։ Բայց միևնույն ժամանակ հայկական կողմը պետք է իրանցի գործընկերների համար որոշակի պարզություն մտցնի մի շարք արտաքին քաղաքական դիրքորոշումներում։

Մասնավորապես, խոսքը Իսրայելում հայկական դեսպանատուն բացելու մտադրության մասին է։ ՀՀ կառավարության այս որոշումը հասկանալի պատճառներով դրական արձագանք չի առաջացրել իրանական մամուլում։

Ոսկանյանը նշեց, որ Իսրայելում դեսպանատուն բացելու թեման ակտիվորեն բարձրացնում է ադրբեջանական մամուլը` փորձելով սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում, ինչպես նաև բացասական տեղեկատվական ֆոն ստեղծել։

«Հայկական կողմն ադրբեջանական ԶԼՄ–ների շահարկումներին ի պատասխան պետք է արդյունավետ դիվանագիտական միջոցներ ձեռնարկի։ Նման քայլ կլիներ, օրինակ, Թավրիզում հայկական հյուպատոսություն բացելը», – ասա նա։

Երևանը պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի ԵԱՏՄ–ն արտաքին շուկաներ մուտք գործի

Ոսկանյանը կարծում է, որ քաղաքական ժեստից բացի, Թավրիզում հյուպատոսությունը նաև գործնական դեր կունենա` հաշվի առնելով, որ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապն իրականացվում է Իրանի Արևելյան Ադրբեջան գավառի տարածքով, որտեղ էլ գտնվում է Թավրիզը։

«Ավելին, նույն երթուղով է իրականացվելու Իրան–ԵԱՏՄ կապը։ Սրանից ելնելով` կարծում եմ, որ հյուպատոսության բացումը ճիշտ որոշում կլինի առևտրատնտեսական և Իրանի ու տվյալ ինտեգրացիոն միավորման միջև այլ կապերի համատեքստում», – ավելացրեց Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Երկրի ղեկավարության հետ երկկողմ բանակցություններից բացի, Ռոհանին կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին։

Նշենք, որ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ.-ի ապրիլին։ 2000-2008 թվականներին այդ երկրում համատեղությամբ ՀՀ դեսպան է եղել հետագայում ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Էդվարդ Նալբանդյանը, որի նստավայրը Փարիզում էր։ 2012-2018 թվականներին համատեղությամբ Իսրայելում դեսպանի պարտականությունները կատարում էր Եգիպտոսում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Մելքոնյանը, իսկ 2018 թվականի մարտից ՀՀ նոր դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը Երևանում է։

Իշխանությունը ճիշտ որոշում է կայացրել․ արևելագետը բացատրում է՝ ինչու է մեզ պետք Իսրայելը

Սեպտեմբերի 19-ի կառավարության նիստում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հաղորդել է, որ Հայաստանի Հանրապետությունը դեսպանատուն կբացի Իսրայելում։ Այսօրվա դրությամբ Երևանն այդ մերձավորարևելյան երկրում ներկայացնում է ոչ ռեզիդենտ դեսպանը։

Ըստ թեմայի

Սիրիայի ԱԳ նախարարի ելույթի ընթացքում իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը
Սուրբ հողի փոխարեն՝ ոջիլներով լի մեկուսարան. չկայացած հանգիստ Իսրայելում
Ինչու է հետաձգվում «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցումը. պարզաբանում
Ոսկանյան. «Հայաստան-Իրան երկաթուղին չափազանց կարևոր նշանակություն ունի նաև Իրանի համար»  
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, իրանագետ, Իսրայել, դեսպանատուն, Դեսպան

Գլխավոր թեմաներ